Մեդիամաքս մեդիա ընկերությունը հատուկ առաջարկ ունի իր ընթերցողների համար՝ հունվարի 12-ին նշվող «Հին Նոր տարվա» առիթով:
Մենք ունենք Mediamax Premium ֆորմատ, որի բաժանորդները չորեքշաբթի եւ ուրբաթ երեկոյան (ամիսը 8 անգամ) Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանից ստանում են նամակներ: Օրինակ, հունվարի 12-ի նամակում նա պատմելու է 2024 թվականին իր կարդացած գրքերի մասին, իսկ ցանկացողները կարող են ստանալ նրանք, որոնք հասանելի են էլեկտրոնային տարբերակով:
«Հին Նոր տարվա» կապակցությամբ Mediamax Premium-ի նոր բաժանորդների միջեւ գրքեր են խաղարկվելու:
Բոլոր նրանք, ովքեր մինչեւ հունվարի 13-ի ժամը 23:59 բաժանորդագրություն կձեւակերպեն 1 ամսով (արժեքը՝ 5 000 դրամ), անվճար կստանան այս գրքերից որեւէ մեկը (ձեր ընտրությամբ).
ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը
Две рок-звезды, две девочки и Арарат
Բոլոր նրանք, ովքեր մինչեւ հունվարի 13-ի ժամը 23:59 բաժանորդագրություն կձեւակերպեն 3 ամսով (արժեքը՝ 12 000 դրամ), անվճար կստանան վերը նշված երկու գրքերից որեւէ մեկը (ձեր ընտրությամբ) եւ «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը. Ինչպես վերակառուցվեց դաշինքը նոր դարաշրջանի նախաշեմին» գիրքը (ընդհանուր առմամբ՝ 2 գիրք):
Բոլոր նրանք, ովքեր մինչեւ հունվարի 13-ի ժամը 23:59 բաժանորդագրություն կձեւակերպեն 6 ամսով (արժեքը՝ 18 000 դրամ), անվճար կստանան «Հայկական կարմիր» գիրք-ալբոմը:
Բաժանորդագրության էջը, որտեղ կարող եք ծանոթանալ նաեւ նամակների նմուշներին, այստեղ է.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: