Տոներին ծառայության սակագները չեն փոխվում, բայց ուղեւորության արժեքը կարող է ավելի բարձր լինել պահանջարկի մեծացման պատճառով: Yandex Go-ն պատմում է, թե նախատոնական օրերին եւ Ամանորի գիշերը երբ է ավելի շահավետ ուղեւորություն պատվիրել:
Երբ է ավելի շահավետ ուղեւորություն պատվիրել
Ամանորին նախորդող հանգստյան օրերը սովորաբար ծանրաբեռնված են լինում տարատեսակ գործերով․ բոլորը փորձում են հասցնել ամանորյա նվերներ գնել, գնումներ կատարել տոնական սեղանի համար եւ ավարտին հասցնել վերջին գործերը։ Հիմնվելով 2023 թվականին Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում ծառայությունից օգտվելու տվյալների վրա՝ Yandex Go-ում կանխատեսել են, թե այս շաբաթ որ ժամերին է նախընտրելի ուղեւորություն պատվիրել։
Շաբաթ օրը` դեկտեմբերի 28-ին, ավելի շահավետ կլինի ուղեւորություն պատվիրել ցերեկը՝ 10:00-14:00 եւ երեկոյան՝ 20:00-22:30։ Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, առավել շահավետ է մեքենա պատվիրել 11:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Դեկտեմբերի 31-ին ավելի շահավետ է ուղեւորություն պատվիրել առավոտյան եւ մինչեւ 17:30: Երեկոյան վարորդները սկսում են ավարտել աշխատանքը, որպեսզի հասցնեն միանալ իրենց ընտանիքներին Ամանորը նշելու համար, ինչը նշանակում է, որ աշխատանքի մեջ մեքենաների քանակը նվազելու են, իսկ գները՝ ժամանակավորապես բարձրանալու են:
Կեսգիշերն անց եւ հունվարի 1-ի գիշերը՝ մինչեւ 2:00, շատերը տանը չեն մնում, զբոսանքի կամ հյուր են գնում։ Արդյունքում՝ պահանջարկը մեծանում է, իսկ գծի վրա վարորդները, ի տարբերություն սովորական գիշերների, ավելի քիչ են, հետեւաբար ուղեւորության գինը կարող է ավելի բարձր լինել: Ամանորի գիշերը հյուր գնալու, զբոսանքի դուրս գալու կամ, ընդհակառակը, տուն վերադառնալու ամենահարմար ժամանակը 2:00-3:30-ն է. պահանջարկը նվազում է, արժեքը՝ նույնպես:
Հունվարի 1-ին՝ ժամը 3:30-9:00, բոլորն ակտիվորեն ուղեւորվում են տուն, հետեւաբար այդ ժամանակ ուղեւորության արժեքը կարող է ավելի բարձր լինել, իսկ մեքենային ստիպված կլինեք ավելի երկար սպասել:
Հունվարի 1-ի առավոտյան նախընտրելի է ուղեւորություն պատվիրել 09:00-11:30, այդ ընթացքում վարորդները սկսում են գիծ դուրս գալ, իսկ մարդկանց մեծ մասը տոնակատարությունից հետո արդեն իսկ հասած է լինում տուն։
Լայֆհաքեր. խնայելու ուրիշ ի՞նչ տարբերակ կա
1. Կողմնորոշվեք պահանջարկի ինդեքսով
Որպեսզի օգտատերերը կարողանան ավելի լավ պլանավորել իրենց ուղեւորությունները, Yandex Go հավելվածում հայտնվում է պահանջարկի ինդեքս ՝ հատուկ ցուցիչ, որն իրական ժամանակում ցույց է տալիս պահանջարկի մակարդակը: Պահանջարկի ինդեքսը կարող եք գտնել հավելվածի հիմնական էկրանի վերին ձախ անկյունում: Եթե գծի վրա ազատ մեքենաները բավարարում են, ցուցիչը լինում է կանաչ, իսկ ուղեւորության արժեքը՝ սովորական: Եթե պահանջարկը մեծ է, ցուցիչը լինում է նարնջագույն կամ կարմիր, իսկ ուղեւորության արժեքը՝ սովորականից բարձր։
Լուսանկարը` Yandex Go
2. Օգտվեք «Քայլել» եւ «Սպասել» հուշումներից
Yandex Go-ում կան հուշումներ, որոնք թույլ են տալիս խնայել ուղեւորությունների վրա անգամ մեծ պահանջարկի ժամանակ: Օրինակ՝ հավելվածը կարող է առաջարկել փոքր-ինչ ավելի երկար սպասել մեքենային կամ մի քանի րոպե քայլել դեպի նշված հասցեն, եթե հանկարծ ճանապարհին խցանում կա, կամ դժվար է մուտք գործել բակ: Ուղեւորի համար նման ուղեւորությունն ավելի էժան կլինի, իսկ վարորդը լրացուցիչ ժամանակ չի ծախսի եւ կկարողանա ավելի արագ գնալ նոր պատվերի հետեւից։
3. Մեքենա պատվիրեք ոչ կլոր ժամերի
Պահանջարկը կարող է փոքր-ինչ ցածր լինել, եթե մեքենա պատվիրեք ոչ թե կլոր ժամերի, այլ կլոր ժամերից 5-20 րոպե առաջ։ Օրինակ՝ եթե պլանավորում եք տնից դուրս գալ 15:00, լավ կանեք՝ ուղեւորվեք 14:40:
Ինչի՞ց է կախված Նոր տարվա ճանապարհորդության արժեքը
Սակագները, որոնցով գոյանում է ամբողջ ուղեւորության արժեքը՝ հիմնվելով 1 կիլոմետրի եւ 1 րոպե ճանապարհի արժեքի վրա, Ամանորին ընդառաջ չեն փոխվում։ Սակայն ուղեւորության վերջնական արժեքի վրա ազդում են նաեւ պահանջարկի մակարդակը եւ գծի վրա ազատ մեքենաների քանակը․եթե երթեւեկել ցանկացողներն ավելի շատ են, քան ազատ վարորդները, ուղեւորության արժեքը կարող է սովորականից բարձր լինել։
Նախատոնական օրերին մարդիկ ակտիվորեն շրջում են քաղաքում. շատերը շտապում են նվերներ գնել եւ հարազատներին ու սիրելիներին այցի գնալ: Բազմաթիվ մարդիկ միաժամանակ ուղեւորություն են պատվիրում, ինչի հետեւանքով պահանջարկը մեծանում է: Վարորդներն էլ իրենց հերթին են նախապատրաստվում տոներին, եւ նրանցից ոմանք կարող է դուրս չգան գիծ։
Որպեսզի կարգավորվի դիսբալանսը եւ ավելի շատ վարորդներ ներգրավվեն, ծառայությունն ավտոմատ կերպով ակտիվացնում է գնի բարձրացման գործակիցը: Սա ժամանակավոր լուծում է նրանց համար, որոնց հարկավոր է շտապ երթեւեկել։ Գործակիցը նպաստում է, որպեսզի ավելի շատ վարորդներ դուրս գան գիծ, իսկ երբ նրանց թիվը դառնում է բավարար բոլոր ուղեւորներին սպասարկելու համար, գները կարգավորվում են։
Տեղեկատվությունը կրում է խորհրդատվական բնույթ: Ուղեւորությունների արժեքի եւ պահանջարկի իրական տատանումները կարող են տարբերվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: