Արցախի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի նյույորքյան կինոփառատոնում - Mediamax.am

1815 դիտում

Արցախի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի նյույորքյան կինոփառատոնում


Լուսանկարը` https://www.indiewire.com/


Երեւան: Մեդիամաքս: Արցախի մասին պատմող Էմիլի Մկրտչյանի «Եղել է, չի եղել» («There was, there was not») վավերագրական ֆիլմը կցուցադրվի ամերիկյան ամենամեծ վավերագրական ֆիլմերի կինոփառատոն DOC NYC-ում:

 

Նոյեմբերի 18-ին կայանալիք ֆիլմի նյույորքյան պրեմիերայի մասին հայտնում է ամերիկյան IndieWire պարբերականը:

 

«Լինում է, չի լինում, մի դրախտ է լինում, դրախտի անունն Արցախ է լինում». արցախցի չորս կանանց անձնական պատմությունների միջոցով ֆիլմը ներկայացնում է արցախցիների պայքարը հանուն կյանքի:

 

 

Վավերագրության հերոսներն են Սիրանուշ Սարգսյանը, Սվետլանա Հարությունյանը, Գայանե Համբարձումյանը եւ Սոսե Բալասանյանը:

 

IndieWire-ը գրում է, որ Էմիլի Մկրտչյանի ֆիլմն առանձնացել է ամերիկյան մեկ այլ կինոփառատոնի՝ «True/False»-ի ընթացքում եւ գովասանքի արժանացել մի շարք միջազգային կինոգետների կողմից:

 

«There was, there was not»-ը «Ոսկե Ծիրան 2024» կինոփառատոնում արժանցել էր Fipresci-ի մրցանակի եւ «Տարածաշրջանային մրցույթ»-ի հատուկ հիշատակման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին