«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը հստակ ուղերձ էր հայ ժողովրդին» - Mediamax.am

3958 դիտում

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը հստակ ուղերձ էր հայ ժողովրդին»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն, ասել է, որ «պետք է ավելի շատ խոսել Բաքվում պահվող քաղբանտարկյալների մասին, եւ հաջորդ քայլը, որ պետք է անել, Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է»:

«Բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, հակասում է միջազգային նորմերին եւ չափանիշներին: Մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին՝ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում»,- TheArmenianReport-ի հետ զրույցում ասել է Դավիթ Վարդանյանը:

 

Նա նշել է, որ անհանգստանում է հոր եւ բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում.

 

«Կարծում եմ՝ հայ ժողովրդին ուղղվել է շատ հստակ ուղերձ, որ իմ հոր՝ Ռուբենի նման մեկի ձերբակալությամբ, ոչ մի հայ անվտանգ չէ, եւ դա կարող է պատահել բոլորի հետ»:

 

Դավիթ Վարդանյանը դիմում է միջազգային հանրությանը աջակցել՝ կոչ անելով կառավարություններին եւ իրավապաշտպան կազմակերպություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքվում կասկածելի հանգամանքներում պահվող իր հայրն ու մյուս անձինք ազատ արձակվեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին