Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերությունը վերահրատարակել է «ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը:
Գրքի վաճառքը մեկնարկել էր 2024թ. հոկտեմբերի 21-ին, եւ առաջին տպաքանակը սպառվել էր երեք շաբաթվա ընթացքում:
Երկրորդ հրատարակությունն արդեն հասանելի է «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում, առաջիկա օրերին գիրքը հասանելի կլինի նաեւ այլ գրախանութներում:
«ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարելի է ձեռք բերել առցանց Մեդիամաքսի կայքի միջոցով այս հղումով.
https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen
Այս եղանակով գնելու դեպքում գիրքը կարող եք վերցնել Մեդիամաքսի գրասենյակից Երեւանի կենտրոնում կամ պատվիրել առաքում:
«ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:
Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:
Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: