Կայացել է «Բալետ Փարաջանով» ներկայացման առաջնախաղը - Mediamax.am

321 դիտում

Կայացել է «Բալետ Փարաջանով» ներկայացման առաջնախաղը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների եւ հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:

 

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը։

 

Ներկայացումը պարարվեստի լեզվով պատկերում է Սերգեյ Փարաջանովի կյանքի եւ գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

 

Բեմադրող ռեժիսորն եւ խորեոգրաֆը ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյանն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին