Բաբկեն Արարքցյանին նվիրված միջոցառում տեղի կունենա - Mediamax.am

2016 դիտում

Բաբկեն Արարքցյանին նվիրված միջոցառում տեղի կունենա


Լուսանկարը` https://www.aliqmedia.am/


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին, Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում տեղի կունենա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն Խորհրդի եւ Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանին նվիրված գնահատանքի եւ մեծարման միջոցառում:

Այդ մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից:

 

Բաբկեն Արարքցյանը կյանքից հեռացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ 79 տարեկանում։

 

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-1968-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

 

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-1975-ին՝ մաթեմատիկայի, 1975-1977-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-1990-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

 

1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է մոսկովյան բանտում «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

 

1990-1991-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

 

1991-1995-ին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ։

 

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միասին։

 

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին