Վեհափառը Արցախի խնդիրը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ - Mediamax.am

2329 դիտում

Վեհափառը Արցախի խնդիրը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ հանդիպմանը Գարեգին Երկրորդը, մասնավորապես, անդրադարձել է Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների եւ  Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։

 

«Վերջիններիս պատշաճ եւ արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարեւորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։  

 

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Առաքելական Եկեղեցու առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների եւ միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։ Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարեւորվել է նաեւ իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների  առաքելության կազմակերպումը, ինչպես եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին