Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի գործադիր տնօրեն - Mediamax.am

Մարտ 07, 2026
6161 դիտում

Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի գործադիր տնօրեն


Լուսանկարը` https://kaunaspilnas.lt/


Երեւան: Մեդիամաքս: Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի (New York City Opera) նոր գործադիր տնօրեն եւ երաժշտական ղեկավար։

«Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը, որը համատեղելու եմ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունների հետ», - ասել է Կոնստանտին Օրբելյանը:

 

«Գրեմմի»-ի քառակի հավակնորդ Օրբելյանը 2021 թվականին նշանակվել էր Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ գլխավոր դիրիժոր։

 

Նախկինում Կոնստանտին Օրբելյանը եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի եւ Ռուսաստանի ֆիլհարմոնիայի երաժշտական ղեկավարը, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» ամենամյա փառատոնի հիմնադիրը։




Մեր ընտրանին