Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 7-ին Երեւանի Կարապի լճում տեղի կունենա Շառլ Ազնավուրի դերակատարումով ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրության պաշտոնական բացումը՝ արտիստի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
«Ազնավուր» հիմնադրամից հիշեցնում են, որ Ազնավուրն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։
Բացման արարողությունից հետո տեղի կունենա «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն ստեղծվել է Ազնավուրի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում նկարահանված նյութերի հիման վրա: Այս խորապես անձնական ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս զգալ Ազնավուրի կյանքը բեմից դուրս՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած մարդուն:
Բացման արարողությանը ներկա կգտնվեն ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին, եւ ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն։
Միջոցառումը կտեւի 4 օր։ Հաջորդ օրերին` նույն ժամին, կցուցադրվեն «Կրակեք դաշնակահարի վրա», «Փարիզը օգոստոսին» եւ «Հայր Գորիո» ֆիլմերը:
Մուտքն ազատ է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: