Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այդ որոշումները կայացվել են օգոստոսի 29-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացված Համակարգող հանձնախմբի նիստում։
Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: