Երեւան: Մեդիամաքս: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանն այսօր ասել է, որ Հայաստանում հայտնաբերվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։
Նա նշել է, որ հոսպիտալացվել է 41 հիվանդ, 4 հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության, գրանցվել է նաեւ մահվան 1 դեպք:
Ստեփան Աթոյանի խոսքով՝ հիվանդությունը հիմնականում ընթանում է տարեցների ու քրոնիկ հիվանդների մոտ.
«Արձանագրված դեպքերն Արագածոտնի մարզում են։ Այս պահին հիմնական մարզերը, որտեղից կարող են փոխանցումներ լինել` Արագածոտնն է, Արարատը եւ Արմավիրը»:
















