ԱՄՆ-ն 74 հազար դոլար կհատկացնի Մատենադարանին - Mediamax.am

1346 դիտում

ԱՄՆ-ն 74 հազար դոլար կհատկացնի Մատենադարանին


Լուսանկարը` ԿԳՍՄՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ ԱՄՆ մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրով 74 000 դոլար կտրամադրվի Մատենադարանին:

«Միացյալ Նահանգների կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագիր մատյանների եւ արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով Մատենադարանին կհատկացնի 74 հազար ԱՄՆ դոլար։

 

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի աշխարհահռչակ հուշարձանների պահպանմանը, եւ մեր երկրների արվեստագետների եւ տեխնիկական փորձագետների համագործակցությունն այս ասպարեզում Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի հետ մեր սերտ համագործակցության եւս մեկ օրինակ է»,- Երերույքի պատմական բազիլիկ տաճար կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին