Արմավիան կարող է հրաժարվել Superjet օդանավից - Mediamax.am

3103 դիտում

Արմավիան կարող է հրաժարվել Superjet օդանավից


Superjet օդանավը
Superjet օդանավը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Armavia-ն կարող է հրաժարվել Superjet օդանավից եւ որոշել է չգնել ավելի վաղ ռուսական արտադրողին պատվիրված օդանավերը, այսօր գրում է РБК Daily-ն:

«Սուխոյի քաղաքացիական օդանավեր» (ՍՔՕ) արտադրող-ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը թերթին հետեւյալն է ասել. 

 

«Այսօրվա դրությամբ Armavia-ի երկու օդանավերը գտնվում են ՍՔՈ թռիչքափորձարկային համալրի տարածքում: Դեռեւս ՍՔՕ-ի հասցեին ավիափոխադրողի կողմից համաձայնագրային պարտավորություններից հրաժարվելու մասին ոչ մի պաշտոնական փաստաթղթեր չի ստացվել: Մենք փորձում ենք կարգավորվել Armavia-ի հետ հարաբերություններում ծագող բոլոր խնդիրները աշխատանքային կարգով», - ասել է նա РБК daily-ին:

 

Armavia-ն Superjet-ի մեկնարկային պատվիրատուն է եւ առաջին օդանավի գործածումը սկսեց 2011 թվականի ապրիլին: Ավիափոխադրողը երկրորդ օդանավը եւս պետք է ստանար անցյալ տարի, սակայն գործընթացը ձգձգվեց: 2012 թվականի հուլիսին հայկական ավիաընկերության ներկայացուցիչները հայտնեցին երկրորդ օդանավի ձեռք բերումից հրաժարվելու մասին` նախապատվությունը տալով արեւմտյան արտադրության օդանավին:

 

Մեդիամաքս-ին դեռեւս չի հաջողվել ավիաընկերությունից մեկնաբանություններ ստանալ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին