Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկը - Mediamax.am

975 դիտում

Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման եւ ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Փելեշյանի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2025 թվականի ծրագրում: Մասնավորապես՝ քննարկվում է «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղով թատերաշրջանի բացումն իրականացնելու հնարավորությունը:

 

Նախարարն ասել է, որ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը եւ ավելացրել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային բեմերում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին