ARARAT կոնյակը եւ «Ոսկե ծիրան»-ը մրցանակներ են հանձնել լրագրողներին - Mediamax.am

1380 դիտում

ARARAT կոնյակը եւ «Ոսկե ծիրան»-ը մրցանակներ են հանձնել լրագրողներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ARARAT հայկական կոնյակի եւ «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծագործական թիմերի նախաձեռնությամբ կազմակերպվել է կինոն քննող լրագրողներին պատվելու հատուկ երեկույթ։

ARARAT կոկտեյլային ընդունելության ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի եւ Երեւանի կոնյակի գործարանի կողմից հատուկ մրցանակներ են հանձնվել «Պան Մեդիա» ընկերությանը՝ Pan.am կայքի Cinepan նախագծի սյունակագիր Արման Գասպարյանին՝ «կինոյի նկատմամբ անկեղծ սիրով վարակելու եւ ընդգրկուն շրջահայացքի» համար եւ «Կինոաշխարհ» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Ռուզաննա Բագրատունյանին՝ «Տարիներ ի վեր կինոլրագրությունն աննկուն պահելու» համար։    

 

«Կինոն դիտելը դեռ գործի կեսն է, ամենն ավելի է ամբողջանում, երբ կինոյի մասին նաեւ խոսում են։ Այսօրվա մեր շնորհակալությունը ուղղում ենք այն մարդկանց, որոնք այդ խոսքը հասցնում են տեղ», - ասում է Երեւանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

 

«Մասնագիտական կարծիքն է, որ դարձնում է կինոն թե՛ հուզական, թե՛բանական վայելք։ Անչափ ուրախ ենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի մեր գործընկերները ողջունեցին գաղափարը եւ կազմակերպեցին այս երեկոն, որն ARARAT կոնյակի ուղեկցությամբ հյուրերի եւ մրցանակակիրների համար կդառնա եւս մեկ բարի հուշ», - նշել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին