Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը, որտեղ ներկայացված են Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները:
Հարթակում ներկայացված են դիմելու կարգը եւ մանրամասն տեղեկություններ այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։
Հարթակում ինտերակտիվ քարտեզի եւ բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված 390 բնակավայրեր։
Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, տնտեսական եւ գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։
Կայքում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես անցնել https://housing.socservice.am/ կայք եւ լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: