Երկաթուղու ավերված ութ հատվածներից երկուսը վերականգնվել են - Mediamax.am

1071 դիտում

Երկաթուղու ավերված ութ հատվածներից երկուսը վերականգնվել են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սանահին կայարանից մինչեւ Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթեւեկությունը վերականգնվել է։

«Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնում են, որ երթեւեկությունը դեռեւս սահմանափակ է արագությամբ եւ շարժակազմի տեսակով։

 

Ներկայում իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման եւ ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման եւ շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

 

Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։

 

Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաեւ 400 մետր երկարությամբ կապի հենարանների եւ մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաեւ կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում եւ լվացում կեղտից:

 

Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը եւ վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։

 

Ընկերությունից հայտնում են, որ մատակարարվում են նյութեր եւ սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից։

 

Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ եւ ներմուծվում են նյութեր եւ սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։

 

Վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակից է գործուղվել։

 

Ընկերության մանեւրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա եւ մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում եւ Փոքր Այրում բնակավայրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին