Մշակույթի նախարարությունն ընդունելի է համարել Փակ շուկայի վերակառուցման էսքիզային նախագիծը - Mediamax.am

exclusive
2707 դիտում

Մշակույթի նախարարությունն ընդունելի է համարել Փակ շուկայի վերակառուցման էսքիզային նախագիծը


Երեւանի Փակ շուկան
Երեւանի Փակ շուկան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը ընդունելի է համարել Երեւանի Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, շուկայի վերականգման էսքիզային նախագծի վերանայված տարբերակը քննարկվել է  ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հուլիսի 13-ին կայացած նիստում:

 

«Նախագիծը՝ կատարված դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո կարող է ներկայացվել հանրությանը: Նաեւ հայտնում ենք, որ անցյալ գիտամեթոդական խորհուրդների նիստերում կայացած քննարկումները վերաբերել են հուշարձանի ստորգետնյա հատվածին, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է « Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ » ԲԲԸ կողմից Երեւանի ծածկած շուկայի տեխնիկական վիճակի եւ շենքի վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ կատարած լրացուցիչ ուսումնասիրությունը»,- հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունում:

 

Ավելի վաղ Մեդիամաքս-ի հետ զրույցում Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ այն կվերականգնվի իր նախկին տեսքով:

 

«Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու»,- ասել էր Սամվել Ալեքսանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին