Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սքաուի կարծիքով, մարտի 6-ին Երեւանում կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովի նպատակները համահունչ են ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի երկարաժամկետ ռազմավարության հետ։
«ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը` աշխարհի խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունը, սահմանում է բիզնեսի պատասխանատու կառավարման սկզբունքներ: Գլոբալ պայմանագրի գաղափարն առաջարկվել է 1999 թվականի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից՝ ի պատասխան մարդու իրավունքների, աշխատողների իրավունքների եւ շրջակա միջավայրի վրա կորպորատիվ բիզնես պրակտիկաների բացասական ազդեցության վերաբերյալ մտահոգություններին:
Բոլոր ընկերությունները, անկախ չափից եւ ոլորտից, կարող են ունենալ իրենց ներդրումը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Թեեւ այս նպատակների ծավալներն աննախադեպ են, այն հիմնական ուղիները, որոնցով բիզնեսները կարող են ապահովել իրենց ներդրումը, անփոփոխ են: Ընկերություններից առաջնային ակնկալիքը պատասխանատու բիզնես վարելն է, իսկ հետո՝ բիզնես նորարարությունների եւ համագործակցության հնարավորություններից օգտվելն է սոցիալական խնդիրների լուծման համար», - ասել է Նաննա Սքաուն:
Նա ընդգծել է, որ «լավագույն փորձը կամ նորարարությունը մի ոլորտում չեն կարող փոխհատուցել մյուսում հասցվող վնասը»։
«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը, որը կազմակերպում են Մեդիամաքս մեդիա ընկերության եւ Skill Event Marketing ընկերությունը, կանցկացվի 2024 թվականի մարտի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։
Robust Armenia համաժողովի գործընկերներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Յունիբանկը, Գրանթ Թորնթոն Քոնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը։
Համաժողովի ծրագիրը հասանելի է այստեղ. https://mediamax.am/am/news/society/54014/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: