Հրապարակվել է Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը - Mediamax.am

3504 դիտում

Հրապարակվել է Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Event Marketing ընկերությունն այսօր հրապարակել են ս.թ. մարտի 6-ին «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո կայանալիք Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը:

Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանտ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

 

«Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին աջակցել կոնֆերանսին, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Աջակիցների նման պատկառելի կազմ ունենալը վկայում է, որ մեր երկրի մասնավոր հատվածը իրապես կարեւորում է կայուն զարգացման օրակարգը», - նշել են Մեդիամաքսի եւ Skill Event Marketing-ի տնօրեններ Արա Թադեւոսյանը եւ Նելլի Մարաբյանը:

 

2024 թվականի կոնֆերանսի գլխավոր խոսնակը կլինի Do Something! կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին: Նա կպատմի, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր եւ արդյունավետ: Նա հատուկ ուշադրություն կդարձնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորություններին՝ հաշվի առնելով առկա անվտանգային եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:

 

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք news@mediamax.am հասցեին:

 

Ստորեւ ներկայացված է կոնֆերանսի ամբողջական ծրագիրը:

 

ROBUST ARMENIA-2024/ԱՄՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ-2024 ԿՈՆՖԵՐԱՆՍ

 

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ»

Sustainable development and ESG: global agenda, local needs

 

Մարտի 6, 2024թ., Երեւան,

«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ

 

ՕՐԱԿԱՐԳ

 

•    09:30-10:00` գրանցում

 

•    10:00-10:15՝ բացման խոսքեր

 

•    10:15-11:15՝ «Բիզնեսի առաջնորդությունը՝ օրենսդրական պահանջներից անդին» պանելային քննարկում

 

Մոդերատոր Աննա Սաղաբալյան

 

Մասնակիցներ.

 

Ռայիսա Բաբայան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բնապահպանական և սոցիալական ռիսկերի գծով (ESG) պատասխանատու

 

Ազատ Մանուկյան

Գրանտ Թորնթոն Քնսալթինգ, բաժնետեր

 

Իրինա Ժուկովա

Philip Morris International ընկերության  կայուն զարգացման ռեգիոնալ կառավարիչ

 

Աննա Սալոմե

Green Rock Management ընկերության մարքետինգի տնօրեն

 

•    11:15-11:45՝ սուրճի ընդմիջում

 

•    11:45-12:30՝ Ջոն Դիի ելույթը. «Ինչպես կարող է հայկական բիզնեսը ավելացնել շահույթը նորարարության եւ արդյունավետության շնորհիվ»

 

•    12:30-13:30՝ «Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկում

 

Մոդերատոր Արա Թադեւոսյան

 

Մասնակիցներ.

 

Ջոն Դի

Do Something! Կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն

 

Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն

 

Լևոն Գրիգորյան,

Յունիբանկի համապատասխանության գծով տնօրեն

 

Արթուր Մխիթարյան,

Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն

 

•    13:30-13:40՝ փակման խոսքեր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին