ՀԲԸՄ-ի նոր նախաձեռնությունը. անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություն արցախահայերին - Mediamax.am

exclusive
1294 դիտում

ՀԲԸՄ-ի նոր նախաձեռնությունը. անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություն արցախահայերին


Լուսանկարը` REUTERS

Էլիանորա Սաղաթելյանը
Էլիանորա Սաղաթելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլիանորա Սաղաթելյանը
Էլիանորա Սաղաթելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Տարագճեանը
Գրիգոր Տարագճեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Տարագճեանը
Գրիգոր Տարագճեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարիտա Հասրաթյանը
Մարգարիտա Հասրաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարիտա Հասրաթյանը
Մարգարիտա Հասրաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախցի մանկաբույժ Մարգարիտա Հասրաթյանին հանդիպում ենք ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում: Ավելի քան մեկ ամիս է նա աշխատում է վերանորոգված եւ վերազինված բժշկական կենտրոնի մանկաբուժության բաժնում, որն այժմ սիրիահայերից եւ լիբանանահայերից բացի՝ անվճար արտահիվանդանոցային բուժօգնություն եւ սպասարկում է տրամադրում նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Մարգարիտա Հասրաթյանը Մարգարիտա Հասրաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կենտրոնի դերը շատ մեծ է ե՛ւ սիրիահայերի, ե՛ւ լիբանանահայերի, ե՛ւ արդեն արցախահայերի համար»,- ասում է մանկաբույժը եւ պատմում, թե ինչպես է աշխատանքի անցել ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում, որտեղ շարունակելու է արցախցի փոքրիկներին զննել, ինչպես երկար տարիներ արել է Ստեփանակերտում։

 

«Մեր բժիշկներից մեկն է ՀԲԸՄ-ին խորհուրդ տվել՝ եթե մանկաբույժի կարիք ունեն, կարող են ինձ դիտարկել աշխատանքի համար: Կենտրոնից կապվեցին ինձ հետ եւ ասացին, որ սպասարկում են միայն սիրիահայերին, լիբանանահայերին եւ արցախցիներին, եթե ցանկություն ունեմ՝ կարող ենք համագործակցել: Եկա, ծանոթացա, տեսա, թե որքան ջերմ մթնոլորտ է եւ որոշեցի մնալ ու աշխատել: Բացի անվճար ծառայություններից, շատ կարեւոր է նաեւ այն ջերմ մթնոլորտը, որով ընդունում են մարդկանց,- ասում է Մարգարիտա Հասրաթյանը։

Մարգարիտա Հասրաթյանը Մարգարիտա Հասրաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2017 թվականից՝ պատերազմի հետեւանքով Սիրիայից եւ Լիբանանից Հայաստան տեղափոխված մարդկանց աջակցելու նպատակով:

 

2023 թվականի դեկտեմբերին վերազինվելուց եւ վերանորոգվելուց հետո անվճար արտահիվանդանոցային բուժօգնություն, սպասարկում եւ խորհրդատվություն է առաջարկում ոչ միայն սիրիահայերին, լիբանանահայերին, այլեւ Արցախից բռնի տեղահանված հայերին՝ մանկաբուժություն, սրտաբանություն, հոգեբանություն, գինեկոլոգիա, ակնաբուժություն, ՔԿԱ ուղղություններով։

Գրիգոր Տարագճեանը Գրիգոր Տարագճեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված բազմաթիվ սիրիահայեր, լիբանանահայեր, որոնք այստեղ գրանցում չունեին, չէին կարողանում տեղի պոլիկլինիկաներից օգտվել: Նազարյան ընտանիքի նվիրատվությամբ ՀԲԸՄ-ն ստեղծեց այս պոլիկլինիկան՝ նրանց ծառայություններ մատուցելու նպատակով: Կենտրոնն ի սկզբանե ուներ սրտաբանության, գինեկոլոգիայի, ակնաբուժության եւ մանկական բաժիններ: Մի քանի տարի աշխատելուց հետո մանկական բաժին այցելությունները նվազեցին եւ այն փակվեց»,- պատմում է կենտրոնի գլխավոր բժիշկ Գրիգոր Տարագճեանը:

 

2023 թվականի սեպտեմբերի վերջին, երբ տեղի ունեցավ Արցախից մարդկանց բռնի տեղահանումը, ՀԲԸՄ-ն որոշում կայացրեց, որ արցախցիներին եւս պետք է սպասարկեն այստեղ, վերաբացեց մանկական բաժինը, ինչպես նաեւ ավելացրեց հոգեբանի ծառայությունը։

Գրիգոր Տարագճեանը Գրիգոր Տարագճեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեկտեմբերի վերջին վերանորոգում եւ վերազինում էր ընթանում կենտրոնում։ Արդեն հունվարի սկզբից սկսեցինք ընդունել արցախցիներին: Մինչ այս հոգեբան չունեինք, հիմա հոգեբանի համար առանձին սենյակ ենք նախատեսել, կահավորել, առաջին հարկում էլ հարմար սպասասրահ ունենք։ Այսինքն՝ կենտրոնն ընդլայնվել է թե՛ տարածքով, թե՛ մատուցվող ծառայություններով»,- նշում է Գրիգոր Տարագճեանը։

 

Հոգեբան Էլիանորա Սաղաթելյանն արդեն երկրորդ ամիսն է, որ աշխատում է այստեղ:

Էլիանորա Սաղաթելյանը Էլիանորա Սաղաթելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդիկ նոր-նոր են տեղեկանում, որ բժշկական կենտրոնում հոգեբանի անվճար ծառայություն կա: Արդեն այցելուներ ունենք: Այս շրջանում նրանց մեծ մասը դեռահասներ են: Չնայած, որ տեղահանվածները՝ մեծից փոքր, բոլորն էլ ունեն հոգեբանական աջակցության կարիք, բայց ինչպես բոլոր ծնողները, տեղահանվածները եւս, հակված են առաջինը երեխաներին բերել մասնագետի մոտ»,- նշում է նա:

 

Հոգեբանի խոսքով՝ ցավի գիտակցման ամենացավոտ փուլն է սկսվում  արցախահայերի մոտ, հենց այս փուլում ամենաշատն է զգացվում հոգեբանական աջակցման կարիքը եւ ՀԲԸՄ-ի նախաձեռնությունը շատ կարեւոր է այս պահին:

Էլիանորա Սաղաթելյանը Էլիանորա Սաղաթելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլիանորա Սաղաթելյանի այցելուներից Արմինե Իզմայիլյանն էլ ասում է՝ պոլիկլինիկայի մասին իմացել է սոցիալական ցանցերի միջոցով. «Տեսա, որ արցախցիների համար անվճար ծառայություններ կան այստեղ: Երբ եկա, ծանոթացա, հասկացա, որ լավ մասնագետ լինելուց բացի՝ լավ մարդիկ են աշխատում այստեղ: Սրտաբանի ծառայությունից ենք օգտվել՝ մորս եւ սկեսուրիս համար: Այժմ էլ հոգեբանի ծառայություններից ենք օգտվելու՝ երեխայիս համար»:

 

ՀԲԸՄ-ից հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար անվճար բուժօգնությունն ու սպասարկումը «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում կշարունակվի այնքան, որքան դրա կարիքը կլինի:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին