Լիյա Ախեջակովան Երեւանում կխաղա «Իմ թոռն Վենիամինը» ներկայացման մեջ - Mediamax.am

3125 դիտում

Լիյա Ախեջակովան Երեւանում կխաղա «Իմ թոռն Վենիամինը» ներկայացման մեջ


Լուսանկարը` https://muzhyazheny.ru/


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 5-ին եւ 6-ին Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի «Իմ թոռ Վենիամինը» ներկայացումը: Գլխավոր դերում հանդես կգա Լիյա Ախեջակովան։

Ի սկզբանե երեւանյան պրեմիերան նախատեսված էր 2023 թվականի սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվեց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով։

 

Ներկայացումների կազմակերպիչը «Երեւան Կինոակումբ» տելեգրամ-ալիքն է։

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել https://veniamin.am/ հղումով։

 

Ներկայացման հիմքում Լյուդմիլա Ուլիցկայայի համանուն պիեսն է։ Բեմադրության ռեժիսորը «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի կրկնակի դափնեկիր Մարֆա Գորվիցն է, իսկ նկարիչը՝ Վերա Մարտինովան։

 

Ներկայացման պրեմիերան կայացել էր 2015 թվականին, եւ այս տարիների ընթացքում «Իմ թոռ Վենիամինը» ներկայացվել է աշխարհի տարբեր բեմերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին