«Ցավոք, ուժերն անհավասար էին, իսկ Արցախը՝ մենակ» - Mediamax.am

1165 դիտում

«Ցավոք, ուժերն անհավասար էին, իսկ Արցախը՝ մենակ»


Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 5-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Մայր Աթոռից հայտնում են, որ Պատարագին մասնակցել են Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի Հանրապետության պետական այրեր եւ ուխտավոր հայորդիներ։

 

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

 

Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձել է Արցախի կորուստին։

 

«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման եւ մարդասիրական ճգնաժամի հետեւանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաեւ ռազմի դաշտում: Ցավոք, ուժերն անհավասար էին, իսկ Արցախը՝ մենակ»,- նշեց պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա եւ Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։

 

Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով եւ լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետեւ միայն այս ձեւով կարող է արթուն մնալ եւ իրագործվել վերադարձի հույսը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին