Փաշինյանն այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» ցուցահանդեսը - Mediamax.am

5578 դիտում

Փաշինյանն այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» ցուցահանդեսը


Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում ծանոթացել է նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» ցուցահանդեսին:

«Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը եւ նատյուրմորտը: Կարեն Օհանյանի աշխատանքներում այն ժանրերը ստացել են անսպասելի, նորարար եւ տպավորիչ մեկնաբանություն: Նա կոմունիզմի մահվան եւ պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ եւ մետաֆորներ», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Դրանում նշվում է, որ ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ եւ գործելու է մինչեւ 2024 թ. հունվարի վերջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին