Մատենադարանը ստացել է Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիրը - Mediamax.am

3215 դիտում

Մատենադարանը ստացել է Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիրը



Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանին է նվիրաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան:

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, «որոնց վճարած գումարներից է կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել»։

 

Ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու: Այս ավետարանը եւ բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նկարազարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր:

 

Ավերակ դարձած այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի եւ զարգացած գրչական ավանդույթների:

 

Ձեռագիրը գրել է Իզիտ անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., եւ որը պահվում է Մատենադարանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին