Մահացել է Բաբկեն Արարքցյանը - Mediamax.am

1031 դիտում

Մահացել է Բաբկեն Արարքցյանը


Լուսանկարը` https://dspace.aua.am/


Երեւան: Մեդիամաքս: 79 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-1968-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

 

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-1975-ին՝ մաթեմատիկայի, 1975-1977-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-1990-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

 

1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է մոսկովյան բանտում «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

 

1990-1991-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

 

Բաբկեն Արարքցյանը 1991-1995-ին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ։

 

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միասին։

 

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին