Երեւան: Մեդիամաքս: 2024թ. հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում եւ օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (կլոր կնիք եւ ամսաթիվ) առկայությունից։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ համաձայն կառավարության 2023թ. սեպտեմբերի 22-ի № 1604-Ն որոշման՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը 2024թ. հունվարի 1-ից սկսած սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։
«Փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։
Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ԱԳՆ պաշտոնական կայքից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: