«Խաչ Քո»․Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուի առաջին ցուցադրությունը - Mediamax.am

5138 դիտում

«Խաչ Քո»․Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուի առաջին ցուցադրությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մարինե Մկրտչյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մարինե Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ հորից նվեր ստացած 19-րդ դարի կաթոլիկ խաչը, հետո՝ հայկական ու ռուս ուղղափառ խաչերը կողք կողքի ամրացրեց պատին, Նարեկ Վան Աշուղաթոյանը զարմանքով անդրադարձավ, թե խաչելության մասին ավետարանական տեքստը որքան տարբեր մշակութաբանական մեկնաբանություններ կարող է ունենալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկը փորձառու հավաքորդ է, հին հայկական ասեղնագործության նմուշների հավաքածու ունի, եւ գիտի` որեւէ թեմայի ազգային դրսեւորումներն ավելի խորքային ընկալելու համար պետք է ավելի մեծ պատկերը տեսնել, լայն համատեքստը հասկանալ։

«Եւ ես սկսեցի ուշադիր լինել, թե ինչպես են տարբեր ազգեր խաչին վերաբերվում, կիրառում, մեկնաբանում, խաչի գեղարվեստական լուծումներն ուր են տանում»:

Այդ հետաքրքրությունը նոր հավաքածուի առիթ դարձավ, իսկ առաջին նմուշներն այն 3 խաչերն էին, որոնցից սկսվեց ամեն ինչ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաղթահարելով «հավաքորդի էգոիզմը»՝ դեկտեմբերի 1-ին առաջին անգամ Նարեկ Վան Աշուղաթոյանն իր խաչերի հավաքածուն ներկայացրեց հանրությանը։

 

«Խաչ Քո» ցուցահանդեսը բացվել է Ռուսական արվեստի թանգարանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Եթե ինչ-որ տեղ վաճառվում է մեր սրբություններից, ես չեմ կարողանում անտարբեր մնալ: Իմ սկզբունքն է, որ դրանք չհայտնվեն պատահական տեղերում, լինեն Հայաստանում եւ դրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի: Եվ այդ գրգիռն ինձ միշտ դրդել է, որ անպայման փորձեմ ձեռք բերել այդ սրբությունները: Բայց քանի որ միայն հայկական մշակույթի սիրահար չեմ, նույն ոգեւորությամբ նաեւ ոչ հայկական խաչեր եմ ձեռք բերում։ Առաջին հերթին դա անում եմ հենց ինձ համար, որ հասկանամ, թե մեծ կոնտեքստի մեջ մերը ինչ տեղ է գրավում, ինչ գեղագիտական առանձնահատկություններ է թողել հայ ժողովուրդը»:  

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունը ներառում է փայտե եւ մետաղե խաչեր՝ աշխարհագրական եւ ժամանակային լայն ընդգրկմամբ, նաեւ ասեղնագործության նմուշներ, խաչելության դրվագը ներկայացնող մագաղաթի մի էջ, առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը՝ բացված խաչելության փորագրանկարով էջի վրա։ Նմուշներից ամենահինն 9-րդ դարի է, «ամենաերիտասարդը» խաչելության նկարն է՝ Նարեկի որդու՝ 6-ամյա Վանի ստեղծագործությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցադրության այս հատվածում ներկայացված են հայկական խաչերը՝ ծիսական, կենցաղային, որոնք հայ կանայք կիրառել են իրենց տարազներում։ Հատուկ ցուցադրել ենք մեր Կիլիկիո թագավորական եւ իշխանական դրամները, բոլորի վրա անխտիր եղել է խաչ, եւ դրանք ունեցել են տարբեր ձեւեր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ունենք ուղղափառ խաչեր։ Դրանցից երկուսն առանձնանում են, որովհետեւ ձեւով ուղղափառ են, սակայն պատրաստված են հայ հոգեւորականների համար եւ դրանց վրա կան հայատառ արձանագրություններ:  

 

Ներկայացված են խաչեր Եվրոպայից՝ հիմնականում կաթոլիկ կամ գերմանական բողոքական միջավայրում ստեղծված, շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է դասական կաթոլիկ խաչը մեկնաբանվում, օրինակ, արտ-դեկո ոճում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի հատվածում հավաքել ենք տարբեր ժողովուրդների՝ իրարից կտրուկ տարբերվող խաչեր: Կա եգիպտական հայտնի անկղ խաչը, եթովպական ծիսական խաչեր, ղպտական ձեռաց խաչ։ Կան ժողովրդական արվեստի ստեղծագործություններ Մեքսիկայից, Գվատեմալայից, Բուլղարիայից, Աֆրիկայից: Հետաքրքիր է, թե ինչպես է ամեն ազգ իր մշակութաբանական, սոցիալական պատկերացումներից ելնելով՝ մեկնաբանում այս թեման»,- իր հավաքածուն է ներկայացնում Նարեկը:

 

Ասում է՝ չնայած հայկական խաչերը տարբերվող են, բայց տարբեր մշակույթների ու եկեղեցիների հետ շփումներն իրենց ազդեցությունն են թողել կիրառական արվեստի, այդ թվում՝ խաչի վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ՝ այս խաչը, որը, հավանաբար, Պոլսում է ստեղծվել, շատ ճոխ, բարձր արվեստի ստեղծագործություն է։ Թեեւ ամբողջությամբ հայկական շնչով է ներծծված, բայց նկատելի են եվրոպական որոշակի ազդեցություններ։ Բայց կան նաեւ 11-12-րդ դարերի ծիսական, կիրառական խաչեր, որոնցում ցայտուն ընդգծված է կարծրացած հայկականությունը: Ստեղծման վայրը, ժամանակն ինչ-որ ձեւով արտահայտվել են, բայց, միեւնույն է, այդ խաչերի մեջ կգտնես հայկական ոգին, որն էապես տարբերվում է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրության վայրի՝ Ռուսական արվեստի թանգարանի ընտրությունը պատահական չէ։ Թանգարանը ստեղծվել է մոսկվաբնակ բժիշկ Արամ Աբրահամյանի՝ ռուս կերպարվեստի գործերի անհատական հավաքածուի հիման վրա։

Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մարինե Մկրտչյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Մարինե Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հավատարիմ մնալով Աբրահամյանի սկզբունքին՝ մենք ամեն տարի թանգարանում ներկայացնում ենք մի կոլեկցիոների անհատական հավաքածու, նշանակություն չունի՝ կերպարվեստի, կիրառական արվեստի, թե հոգեւոր բնույթի գործեր են։ Դա նաեւ միջոց է խրախուսելու կոլեկցիոներներին, որ ներկայանան հանրությանը, որովհետեւ նրանք հաճախ իրենց հաճույքի համար հավաքում, փայփայում են, բայց շատ կարեւոր է, որ լայն մասսաները տեսնեն եւ ծանոթանան այդ հավաքածուներին»,- ասում է թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպես ցուցահանդեսի խորագիր՝ Նարեկն ընտրել է խաչին նվիրված «Խաչ Քո եղիցի մեզ ապավեն, Տեր Հիսուս» աղոթքի առաջին բառերը։ Տերունական նշանին նվիրված ցուցադրությունը կտեւի մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին