Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներն անցկացնում էր ՀՀ նախագահի նստավայրում՝ պայմանավորված կառավարության շենքում ընթացող վերանորոգման աշխատանքներով:
Վարչապետի մամուլի ծառայության այսօր հրապարակված լուսանկարները վկայում են, որ կառավարության շենքի հանդիպման սրահներից առնվազն մեկի վերանորոգումն ավարտված է:

Լուսանկարը` վարչապետի մամուլի ծառայություն
Այդ սրահի պատին տեղ է գտել Արագածի մեծադիր նկարը, ինչը կարող է վկայել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է կյանքի կոչել գաղափարը, որը հնչեցրել էր 2023թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ընթացքում.
«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարևոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: