Հայկական հեքիաթների հերոսները «վերակենդանանում» են Տիկնիկային թատրոնի ճակատին - Mediamax.am

exclusive
6946 դիտում

Հայկական հեքիաթների հերոսները «վերակենդանանում» են Տիկնիկային թատրոնի ճակատին


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Երրորդ օրն է, ինչ Երեւանի Հովհաննես Թումանյանի Տիկնիկային թատրոնի շենքի ճակատային մասում ընթանում են խճանկարի տեղադրման աշխատանքները:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, խճանկարում ներկայացված են հայկական հեքիաթների սյուժեները: 

 

 

«Մեր սիրված, ջերմ եւ արեւային հեքիաթային սյուժեներն են»,- ասել է Ռուբեն Բաբայանը:

 

Խճանկարի էսքիզի հեղինակն է նկարիչ Լուսինե Մոսոյանը: Խճանկարը հավաքվում է գլազուրապատ կերամիկական «փազլներից»:

 

Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը Մեդիամաքս-ին ասել է, որ աշխատանքն իրականացվում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ` «Գեղեցիկ Երեւան» նախագծի շրջանակներում:

 

 

Խճանկարի հավաքումը նախատեսվում է ավարտել հուլիսի 5-6-ին:

 

Թատրոնի առջեւ հետագայում նաեւ կտեղակայվի «գահ», որի վրա նստելով՝ անցորդները կարող են նկարվել խճանկարի ֆոնի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին