Ադրբեջանական հեռուստաալիքը պնդում է, որ «ֆիլմ է նկարահանել Երեւանում» - Mediamax.am

7692 դիտում

Ադրբեջանական հեռուստաալիքը պնդում է, որ «ֆիլմ է նկարահանել Երեւանում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: CBC TV Azerbaijan հեռուստաալիքը պնդում է, որ «վավերագրական ֆիլմ է նկարահանել Երեւանում»։

Youtube-ում ֆիլմի նկարագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Վավերագրական ֆիլմը պատմում է Երեւանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգության մասին, որը Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության մատնել»։

 

 

Ֆիլմի կադրերից երեւում է, որ նկարահանումների մի մասն իսկապես կատարվել է  Երեւանում, մասնավորապես, Կոնդ թաղամասում։

 

Ամենայն հավանականությամբ, ֆիլմի հեղինակները համագործակցել են տեղական նկարահանող խմբի հետ. ադրբեջանցիների օրինական մուտքը Հայաստանի տարածք եւ Երեւանում նկարահանումներ կատարելը քիչ հավանական է թվում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին