Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ Հալիձորում համայնքային կենտրոն է բացվել - Mediamax.am

6182 դիտում

Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ Հալիձորում համայնքային կենտրոն է բացվել



Երեւան։ Մեդիամաքս։ Հալիձորում հոկտեմբերի 11-ից գործում է համայնքային կենտրոն, որի նպատակն է կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ծրագրերի իրականացմանն ու համայնքային ներուժի ամրապնդումը:

IDeA հիմնադրամից հայտնել են, որ Հալիձորի համայնքային կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը: Հալիձորի կենտրոնը եւս բացվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ:

 

Կենտրոնի բացման արարողության ժամանակ Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ իրենք հավատում են համայնքի ուժին եւ հույս ունեն, որ կենտրոնի բացումը կդառնա համայնքում նոր, ավելի վառ փուլի սկիզբ. «Բացելով համայնքային կենտրոն՝ ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր հնարավորությունները, ձեռք բերել նոր հմտություններ եւ ստանալ աջակցություն։ Կենտրոնի շնորհիվ մենք կարող եք լուծել հրատապ խնդիրները եւ համայնքը դարձնել ավելի կայուն»:

 

Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը: «Տարիներ առաջ իմ ծնողները որոշում կայացրին հիմնել Դիլիջանի համայնքային կենտրոնը, որպեսզի տեղի բնակչության, երեխաների համար ստեղծվի մի վայր, որտեղ կրթական, մշակութային եւ այլ միջոցառումներ կանցկացվեն: Ժամանակը ցույց տվեց, որ այդ նախաձեռնությունն իսկապես արդյունավետ է համայնքի համար: Ուրախ եմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ այսպիսի կենտրոն է բացվում նաեւ Հալիձորում: Եթե հայրս կարողանար՝ նա հիմա անձամբ կլիներ այստեղ»,- ասել է Դավիթ Վարդանյանը:  

 

Հալիձորի համայնքային կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին