Յուրի Բոգուսլավսկի. Հայաստանը շատ «ընդունող» երկիր է - Mediamax.am

2299 դիտում

Յուրի Բոգուսլավսկի. Հայաստանը շատ «ընդունող» երկիր է


Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ
Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ
Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ
Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ
Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Յուրի Բոգուսլավսկին մեկն է նրանցից, ում համար Հայաստանը նոր տուն է դարձել: Ռոման Սուպերի հետ զրույցում նա պատմել է Հայաստան տեղափոխվելու որոշման մասին, կիսվել տպավորություններով ու ապագա պլաններով:

 

Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ այդ հարցազրույցից:

 

Հայաստանում երկար ենք մնալու

 

Այստեղ տեղափոխվելու որոշումից հիմա շատ գոհ եմ: Հայաստանում երկար ենք մնալու: Դրանում մեծ իմաստ եմ տեսնում, բայց գալու որոշումը հանպատրաստից, խուճապի մեջ կայացվեց: Տոմս գնեցինք այն ուղղությամբ, որով այդ պահին հնարավոր էր: Կինս նույնիսկ արտասահմանյան անձնագիր չուներ:

 

Նախկինում եղել էի այստեղ, այդ թվում՝ աշխատանքի բերումով, կրթական կենտրոններից մեկի հետ գործնական կապ կար: 2018թ.-ին Հայաստանում դասընթաց էի անցկացնում հենց այն օրերին, երբ տեղի էր ունենում հեղափոխությունը:

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Հետեւում էի՝ ինչպես եկավ Փաշինյանը: Այնուամենայնիվ, Հայաստանի վերաբերյալ ճշգրիտ տպավորություններ չունեի ու այստեղ տեղափոխվելու պահին չէի պատկերացնում՝ ինչ երկիր է: Արդեն օդանավակայանում սկսեցի գիտակցել, որ պետք է սահման անցնենք, հնարավոր է՝ մեզ հետեւում են, հնարավոր է՝ չթողնեն դուրս գալ երկրից: Այս իրավիճակում հրաշալի կլիներ գործնական հրավեր ունենալ: Հնարավորություն ունեի նման հրավեր խնդրել հենց Հայաստանից: Այնպես որ, մենք քիչ թե շատ պատահաբար հայտնվեցինք այստեղ: Շատերն, ովքեր եկան գրեթե նույն շրջանում, Հայաստանը դիտարկում էին որպես ժամանակավոր վայր: Շատերն այստեղից Վրաստան գնացին: Մենք մնացինք:

 

Փոխվում է վերաբերմունքը ռուսական իշխանության, բայց ոչ ռուսների նկատմամբ

 

Հայերն ասում են՝ շատ ուրախ են մեր մնալու կապակցությամբ, ցանկանում են համագործակցել: Այս մեկ տարվա ընթացքում Պուտինի հանդեպ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը: Նույնիսկ տարիքով մարդիկ, որոնք Հայաստանում ռուսական հեռուստաալիքներ են նայում, դադարում են հավատալ պուտինյան պրոպագանդային:

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Արցախի բլոկադայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն, իհարկե, նպաստում են դրան: Հայաստանի հասարակությունը երես է թեքում ռուսական իշխանությունից, բայց սովորական ռուսաստանցիներին այստեղ շարունակում են սիրել:

 

«Թռչեցինք, եկանք»

 

Ինչ-որ պահից սկսեցինք աշխատել մի վավերագրական նախագծի վրա: Դրա հիմքում Հայաստան տեղափոխված մարդկանց հետ հարցազրույցներն էին, որոնց վրա հետագայում անիմացիա արվեց: Հարցազրույցներն անցկացնում էինք ես, կինս, երեխաներն, ում այստեղ անիմացիա ենք սովորեցնում: Մի օր նրանց ասացի՝ հիմա քաղաքում բազմաթիվ ռուսներ կան՝ ճամպրուկներով, մանկասայլակներով, շնիկներով:

 

 

Բոլոր փողոցները լիքն են մոլորված ռուսներով ու նրանց ընտանիքներով: Առաջարկեցի պարզել՝ ի՞նչ են անում բոլոր այս մարդիկ Երեւանում, ինչպե՞ս ու ինչո՞ւ են հենց այստեղ հայտնվել: Սկսվեց աշխատանքը: Տեղափոխված մեծերի պատմություններն իրար շատ նման էին: Նրանք սկսում էին պատմել պատերազմի մասին լրահոսային բառերով: Իսկ երեխաների պատմությունները շատ անհավանական էին: Հետաքրքիր շերտավորում ստացվեց: Արդյունքում ստեղծվեց «Թռչեցինք, եկանք» աշխատանքը:  

 

Հայաստանը շատ «ընդունող» երկիր է

 

Ռուսները փոխգործակցությունը հայաստանյան բիզնեսի ու համայնքի հետ շատ ուժեղ է: Տեղափոխվածների կողմից բացվող ցանկացած վայր փորձում է աշխատանքի հրավիրել հայերի կամ հայերեն իմացող մարդկանց: Ստացվում է իրական համագործակցություն: Կա Ռուսաստանից տեղափոխված նկարիչների համայնք, որը հաստատվել է փոքրիկ քաղաքում՝ լքված գործարանում:

Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ Յուրի Բոգուսլավսկին` կնոջ հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Կա մեկ-երկու էմիգրանտական դպրոց, ուր կարող ես ուղարկել երեխաներիդ՝ անկախ ունեցածդ եկամտից, որպեսզի նրանք սովորեն ռուսերենով: Իհարկե, մարդիկ անընդհատ շարժման մեջ են: Հայաստանը շատ «ընդունող» երկիր է եւ թե՛ մարդկային շփման, թե՛ փաստաթղթերի մակարդակում շատ հյուրընկալ:

 

Անիմացիայի միջազգային դպրոց

 

Հիմա անիմացիայի միջազգային դպրոց ենք բացում, որը կենտրոններ կունենա երկրներում, ուր տեղափոխվել են մեր ստուդիայի աշխատակիցները՝ Հայաստանում, Վրաստանում, Սերբիայում: Այս երկրներում ծրագրերը տարբեր, բայց փոխկապակցված կլինեն: Դասերը կանցկացվեն առցանց:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին