«Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի Գարգառ գյուղի խնդիրների լուծմանը - Mediamax.am

3102 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի Գարգառ գյուղի խնդիրների լուծմանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան եւ Կոկա-Կոլա հիմնադրամի հետ համատեղ կաջակցի «Գարգառ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի եւ հանրակրթական դպրոցի շենքի վերանորոգում» ծրագրին:

Ծրագրի նպատակն է բարելավել գյուղի դպրոցական ենթակառուցվածքները՝ ստեղծելով անվտանգ, էներգաարդյունավետ ու հաճելի միջավայր դպրոցականների եւ ուսուցիչների համար։

 

Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի հեռավոր Գարգառ գյուղի բնակիչներին ապահովել անվտանգ ու մաքուր խմելու ջրով՝ ջրի բազմանպատակային օգտագործման, այդ թվում` մարդկանց կարիքների, տնամերձ հողամասերում մշակաբույսերի աճեցման եւ անասունների ջրարբիացման նպատակներին ծառայող ջրաբաշխիչ ցանցի վերականգնման միջոցով։

 

Ծրագրի անմիջական շահառուներն են Գարգառի հանրակրթական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, գյուղի բնակիչները:

 

Ծրագրի իրականացման գործընկերներն են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին