Առաջին հայը կանգնել է K2-ի գագաթին - Mediamax.am

4759 դիտում

Առաջին հայը կանգնել է K2-ի գագաթին


Լուսանկարը` Առնո Տեր-Սահակովի արխիվ

Լուսանկարը` Առնո Տեր-Սահակովի արխիվ


Երեւան։ Մեդիամաքս։ Առնո Տեր-Սահակովը դարձավ առաջին հայը, ով նվաճել է K2-ն (Չոգորի)՝ աշխարհի երկրորդ գագաթը (8611 մետր):

Առնո Տեր-Սահակովը կատարել է վերելքը «7 Գագաթ» ակումբի թիմի կազմում։

 

Հուլիսի 27-ին եւ 28-ին K2-ի գագաթ են բարձրացել «7 Գագաթ» եւ «8000» ակումբների երկու թիմ՝ 8 մասնակիցներ, 2 օպերատորներ եւ 10 շերպեր։

 

«Վերելքը տեղի էր ունենում վատ եղանակային պայմաններում, անբարեկարգ երթուղով։ Սակայն նրանք դիմացան։ Մեկնարկը նախավերջին ճամբարից էր, քանի որ եղանակը թույլ չտվեց մինչեւ մեկնարկը ամբողջությամբ մշակել երթուղին։ Դա մեծ ձեռքբերում է»,- ասել է «7 գագաթ» ակումբի նախագահ Ալեքսեյ Աբրամովը։

Լուսանկարը` Առնո Տեր-Սահակովի արխիվ

Առնո Տեր-Սահակովը վարում է տելեգրամյան ալիք՝ նվիրված K2 արշավին։

 

Լատվիայում բնակվող Առնո Տեր-Սահակովը 2019 թվականին նվաճել էր աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մետր)։

 

Առնո Տեր-Սահակովը Alida turs տուրիստական ընկերության ղեկավարն է եւ Լատվիայի հայ համայնքի ղեկավարներից մեկը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին