Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) հուլիսի 20-ին իրականացրել է իր 500-րդ պարեկումը:
Առաքելության հաղորդագրության մեջ ասված է, որ այն իրականացվել է Գորիսից՝ «հայկական կողմից դեպի Լաչինի միջանցք ռազմական եւ այլ տեղաշարժերը դիտարկելու նպատակով»:
Մեկնաբանելով 500-րդ պարեկումը, առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է.
«Ուրախ եմ, որ վերջապես մոտենում ենք առաքելության ամբողջական գործունակությանը, ինչի համար ուզում եմ շնորհակալության հայտնել բոլոր գործընկերներին Հայաստանում եւ Բրյուսելում, որոնք ջանքեր չեն խնայում»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքի առաջին հինգ ամիսների ընթացքում առաքելությունը դիտարկել է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Ջերմուկի, Գորիսի եւ Մարտունիի տեղակայման հանգույցներից:
Պարեկների մեկ երրորդը դիտարկել է անվտանգային իրավիճակը, իսկ մնացածի ուշադրության կենտրոնում եղել է հակամարտության ազդեցությունը քաղաքացիական բնակչության վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: