Ալեքսանդր Արխանգելսկին եւ Դավիթ Մաթեւոսյանը կընթերցեն «Հայաստանի դասերը» - Mediamax.am

2366 դիտում

Ալեքսանդր Արխանգելսկին եւ Դավիթ Մաթեւոսյանը կընթերցեն «Հայաստանի դասերը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հուլիսի 13-ին, ժամը 20:00-ին Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյանի, 6) կկայանա «Հայաստանի դասերը» շարքի առաջին հանդիպումը:

 

Գրող, հրապարակախոս Ալեքսանդր Արխանգելսկին եւ ռեժիսոր, «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի եւ հիմնադրամի հիմնադիր Դավիթ Մաթեւոսյանը հատվածներ կընթերցեն Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից, այնուհետեւ զրույց կծավալվի տարբեր սերունդների համար Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի, Անդրեյ Բիտովի եւ Հրանտ Մաթեւոսյանի ընկերության մասին:

 

Միջոցառման մուտքն ազատ է:

 

«Հայաստանի դասերը»-ը երկխոսությունների շարք է, որի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ռուսական արտագաղթը ազդում Հայաստանի վրա եւ հակառակը: Շարքը նախաձեռնել են լրագրող, հաղորդակցության մասնագետ Ալեքսանդրա Լիվերգանտը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:

 

Ինչպե՞ս են արտագաղթողները փոխում Հայաստանը հիմա եւ ինչպե՞ս են փոխելու այն ապագայում։ Ինչպե՞ս են նրանք փոխվում Հայաստանում։ Կա՞ն բաներ, որոնց շուրջ համաձայնության երբեք չենք հասնի: Այս եւ այլ թեմաները քննարկվելու են «Հայաստանի դասերը» երկխոսությունների շարքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին