«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հյուրընկալվել է Common Ground-ում - Mediamax.am

2614 դիտում

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հյուրընկալվել է Common Ground-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 9-ին  Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյանի, 6) տեղի է ունեցել հանդիպում «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակ Արա Թադեւոսյանի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը հայերեն հրատարակվել էր Newmag հրատարակչության կողմից 2020 թվականի ամռանը, իսկ ռուսերեն տարբերակը՝ 2023 թվականի գարնանը։ Երկու դեպքում էլ գիրքը լույս է տեսել ԱյԴի Բանկի հետ գործընկերության շնորհիվ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը պատմել է, որ սկսել էր գրել գիրքը դեռ 2010 թվականին, հետո երկար ժամանակ ընդմիջում էր տվել եւ վերադարձել աշխատանքին միայն 2020 թվականի սկզբին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«2020թ. հունվարին, ամանորյա տոներից անմիջապես հետո, ներքին ձայնն ասաց, որ կամ գրելու եմ գիրքը այս ամսվա ընթացքում, կամ այլեւս երբեք դա չեմ անելու»,- խոստովանել է հեղինակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը ներկայացրել է Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծի որոշ մանրամասներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոն ոչ միայն գրական էր, այլեւ երաժշտական. հյուրերը դիտել են գրքի հերոսների մասնակցությամբ մի քանի տեսահոլովակներ, որոնցից առաջինը նկարահանվել էր հեռավոր 1989 թվականին, իսկ վերջինը՝ 2019-ին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի ռուսերեն եւ հայերեն տարբերակները կարելի է ձեռք բերել Newmag հրատարակչության կայքում (անվճար առաքմամբ) այս հղումներով.

 

Հայերեն տարբերակ՝ https://newmag.am/book/rockstar   

 

Ռուսերեն տարբերակ՝ https://newmag.am/book/two-rockstar-two-girls-and-ararat

 

Գիրքը վաճառվում է նաեւ գրախանութներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին