Կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թել»-ում զրուցել են պատերազմի եւ խաղաղության, մշակույթի եւ լուսավորության, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին։
Ալեքսանդր Սոկուրովը կարծում է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն կառուցի իր ապագան եւ չմնա «ճնշող կախվածության մեջ» Ռուսաստանից։ Նա վստահ է, որ Հայաստանն ունի հզոր տնտեսություն կառուցելու եւ ինքնաբավ դառնալու ներուժ։
Զրույցի թեմաները.
00:00 - սկիզբ
01:35 - պատերազմ եւ մշակույթ, մեծ անուններ եւ ստվերներ
05:00 - երբ եւ ինչպես են սկսվում պատերազմները
06:45 - լուսավորությունն ու կրթությունը պարզեցումների դարաշրջանում
11:25 - «լուռ, անտեսանելի պատերազմ»
14:05 - մեկ մարդու պատասխանատվությունը եւ «գնացածների» եւ «մնացածների» վեճերը
17:00 - ոչ ոք չի հասկանում, թե ինչ ծանր վիճակում է ռուս հասարակությունը
19:25 - 2020 թվականի հոկտեմբերին գրված Սոկուրովի ուղերձը, մարդիկ եւ տարածքները
23:05 - զիջումները միայն բորբոքում են թշնամու ախորժակը
24:44 - «իսկ եթե ոչ, ուրեմն, հաղթեք»
25:25- «ճզմված» Փաշինյանը Էրդողանի երդմնակալության ժամանակ
28:00 - «հինավուրց ժողովուրդը չի կարող ապագա կառուցել՝ հույսը դնելով ուրիշի վրա»
31:50 – Ռուսաստանը, Հայաստանը եւ զուգահեռների Ղրիմի հետ
34:50 - Ռուսաստանը չի կարողանա շատ խոստումներ կատարել
35:30 – «Շատ կարեւոր է, որ Հայաստանը ինքնաբավ եւ հզոր լինի»
37:00 - «ամուր եղեք»
39:05 - «հայկական սփյուռքը երես է թեքել հայրենիքից»
40:10 - Հայաստանի հակառակորդը «պյուրոսյան հաղթանակ» է տարել
41:35 - «դուք մեծ եք»
Շնորհակալություն ենք հայտնում «Киноклуб Ереван» (https://t.me/YerevanKino) տելեգրամ-ալիքին Ալեքսանդր Սոկուրովի հետ զրույցը կազմակերպելու համար։ «Киноклуб Ереван»-ը կազմակերպում է հեղինակային ֆիլմերի ցուցադրություններ եւ հանդիպումներ ռեժիսորների հետ, բեմադրում է ներկայացումներ, վարպետության դասեր է կազմակերպում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: