Իեն Գիլան. մանկության գրքերի, պատմության եւ «Աստծո գործն անելու» մասին - Mediamax.am

1822 դիտում

Իեն Գիլան. մանկության գրքերի, պատմության եւ «Աստծո գործն անելու» մասին


Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm


Ներկայացնում ենք հատվածներ Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանի հարցազրույցից, որը հրապարակվել էր իսպանական Zendalibros.com պարբերականում:

 

Մանկության գրքերը

 

Երբ երեխա էի, կարդում էի այն ամենը, ինչ հանձնարարում էին դպրոցում։

 

Շեքսպիր, Դիքենս... Մոտ 13 տարեկանում, առաջին անգամ կարդացի «Մատանիների տիրակալը»:

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Իսկ մի փոքր ավելի ուշ սկսեցի կարդալ այլ գրողների գրքեր երեխաների համար եւ դրանցից շատերը ինձ հետ մնացին ամբողջ կյանքիս ընթացքում:

 

Քիփլինգն ու Գանգա Դինը

 

Ինձ համար ամենալավը Ռադյարդ Քիփլինգն էր, ով բոլորին հայտնի է «Ջունգլիների գրքով»: Բայց նա մի գիրք ունի, որը կոչվում է «Զորանոցային բալադներ»: Գրքում մի գեղեցիկ բանաստեղծություն կա՝ «Գանգա Դին», որում Քիփլինգը պատմում է բրիտանացի զինվորի եւ մի հնդիկ տղայի մասին, ով բրիտանացիների համար խրամատներ բերում էր ջուր, փամփուշտներ ու սնունդ:

 

Բրիտանացի զինվորը վիրավորվում է, իսկ Գանգա Դինը օգնում է նրան եւ նրանք շատ են մտերմանում։ Բալադի վերջում զինվորն ամբողջովին փոխում է իր կարծիքը Գանգայի եւ հնդիկների մասին։ Զինվորը նորից վիրավորվում է, Գանգա Դինը գրկում է նրան եւ լսում վերջին խոսքերը. «Դու ինձնից լավ մարդ ես, Գանգա Դին»։ Շատ էի ազդվել դրանից:

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Երբ փոքր էի, հայրս շատ էր ասում «դու ինձնից լավ մարդ ես, Գանգա Դին»: Չէի հասկանում, թե ինչ է ասում, մինչեւ չկարդացի Քիփլինգի այդ բալադը։

 

Պատմությունը վերաշարադրել հնարավոր չէ

 

Այսօր Անգլիայի համալսարաններում մարդիկ ցանկանում են նորովի մեկնաբանել, վերաշարադրել պատմությունը, բայց դա անհնար է, քանի որ նրանք այնտեղ չեն եղել: Պատմությունը հասկանալու համար պետք է հոտ քաշել, համտեսել։

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Առանց դրա հնարավոր չէ օբյեկտիվ տեսակետ ունենալ։ Ճիշտ այնպես, ինչպես չես կարող հասկանալ ժամանակակից արվեստը, եթե չունես ճիշտ ակնոց, ճիշտ հագուստ, եթե չես պատկանում այդ սերնդին... Ամեն 25 տարին մեկ սերունդ է փոխվում: Oրինակ, Պիկասոն արդեն դասական է դարձել, ինչը մեզ զրկում է նրա արվեստը օբյեկտիվ գնահատելու հնարավորությունից։

 

Deep Purple-ում երբեք թմրանյութ չեն օգտագործել

 

Deep Purple բացառապես «ալկոհոլային խումբ» էր՝ գարեջուր, վիսկի, գինի:

 

Առաջին անգամ խոտ եմ ծխել էի միայն 38 տարեկանում: Բայց խմբում՝ Deep Purple-ում, ոչ ոք թմրանյութ չէր օգտագործում: Ոչ կոկաին, ոչ LSD, ոչ մարիխուանա: Ոչինչ։ Միայն ալկոհոլ:

 

«Աստծո գործն եմ անում»

 

Անցյալ տարի օգոստոսին, երբ գնացի Պորտուգալիայի իմ տունը, կոյուղին ամբողջությամբ խցանվել էր, իսկ մենք հյուր էինք սպասում աղջկաս ու թոռանս:

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Jeosm

Մեկ օր առաջ բեմում ելույթ էի ունենում 10 000 մարդու համար, իսկ հիմա ստիպված էի փորել եւ կեղտը հեռացնել: Թոռնիկս հարցրեց, թե ինչով եմ զբաղված. ես էլ ասացի՝ «Աստծո գործն եմ անում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին