Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի հեղինակը Դավիթ Երեւանցին է:
Այդ մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դավիթ Երևանցու արվեստանոցից, որոնց վրա երեւում է արձանի մանրակերտը:

Ազնավուրի արձանը տեղադրվելու է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը, որը 2011 թվականի հոկտեմբերի 7-ին բացել էին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սառկոզին Երեւանում բացեցին ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած
Արձանը Ֆրանսիան նվիրել էր Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ժյուլ Բաստիեն Լըպաժը ֆրանսիացի վաղամեռիկ նկարիչ է, նա Ռոդենի ընկերն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: