Հրապարակվել է Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը - Mediamax.am

1139 դիտում

Հրապարակվել է Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան։ Մեդիամաքս։ Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)

 

-Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում - ժամը 8։00-ին

-Անդաստան (ոստերի օրհնություն) եւ մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում -ժամը 10:00-ին:

-Սուրբ Պատարագ եւ մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում - ժամը 11։00։

-Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում - ժամը 17։30։

 

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլ 4)

 

-Հիշատակ տասը կուսանաց. երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում- ժամը 17:30-ին։

 

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

 

-Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում - ժամը 8:00-ին։

-Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում - ժամը 10:30-ին։

-Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում - ժամը 16:00-ին։

-Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում - ժամը 19:00-ին։

 

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

 

-Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում - ժամը 12։00-ին։

Երեկոյան ժամերգություն եւ Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում - ժամը 17:30-ին։

 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8)

 

-Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում - ժամը 17:30-ին։

 

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

 

Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին