Ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մերկի հանդերձները» - Mediamax.am

exclusive
2021 դիտում

Ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մերկի հանդերձները»


Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Վիգեն Գալստյանը
Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մերկի հանդերձները» (16+) ցուցահանդեսը։ Համադրողներ Վիգեն Գալստյանն ու Սեդա Խանջյանն ասում են, որ սա փորձ է վերհանելու հայ արվեստում մերկության դրսեւորումների բազմազանությունը պարկեշտամիտ արվեստաբանական պատումների ստվերներից:

Լուսանկարը` Մեդիամաքսի

Մարդու մարմնի պատկերումն արվեստի խնդիրն է եղել դեռեւս նախապատմական ժամանակներից։ Իսկ Իտալական Վերածննդի շրջանում «մերկը» դառնում է բարձրագույն արվեստ եւ առանձին ժանր։

 

«Մերկը եւ մերկության պատկերավորումներն են այն չափանիշները, որոնցով կարելի է ձեւակերպել տվյալ մշակույթի, երկրի, ազգի արվեստի առաջընթացը՝ թե՛ գաղափարական, թե՛ գեղարվեստական առումով։ Շատ երկար ժամանակ հենց մերկ ֆիգուրի պատկերավորումն էր համարվում թե՛ արվեստում գեղեցիկի իդեալը, թե՛ արվեստագետի վարպետության չափանիշը»,- ասում է Վիգեն Գալստյանը։

Վիգեն Գալստյանը Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Մերկության երեւույթին հայ արվեստը շատ ավելի ուշ՝ 19-րդ դարի երկրորդ կեսին է անդրադառնում։ Մինչ այդ հայկական պատկերային մշակույթը արեւելյան ու միջնադարյան արվեստի ձեւաչափերին էր հարում, որտեղ ամեն ինչ շատ պայմանական էր, վաղուց հաստատված պատկերագրական նորմերով։ Բացի այդ, մոտ 500 տարի հայ արվեստը ստեղծվում էր եկեղեցու հովանու ներքո, իսկ եկեղեցին մարմնի հանդեպ պարկեշտամիտ մոտեցում ուներ։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Ցուցահանդեսը ներկայացնում է հայ արվեստի անցումը արեւելյանից արեւմտաեվրոպական, երբ առաջին հայ արվեստագետները մուտք գործեցին եվրոպական եւ ռուսական ակադեմիաներ։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Ներկայացված են թե՛ խորհրդահայ, թե՛ սփյուռքահայ արվեստագետների գործերը։  Տեսնում ենք, որ նրանց բավականին տարբեր խնդիրներ են հուզում։ Եթե արվեստագետն աշխատում էր հետպատերազմական շրջանի խորհրդային մշակութային զարթոնքի համատեքստում, որտեղ խնդիր էր վերահաստատել ազգային գաղափարները, ապա արվեստագետներն օգտագործում են մերկությունը՝ էութենականացնելու համար, օրինակ, ազգի մարմինը։ Սովորաբար կնոջ մերկությունը ներկայանում է որպես լիության, առատության, զարթոնքի խորհրդանիշ։ Այստեղ չենք տեսնում անհատականացված պատկերավորումներ, դրանք, հիմնականում, հավաքական կերպարներ են։

Լուսանկարը` Մեդիամաքսի

19-րդ դարում եվրոպական արվեստը շատ հստակ սահմանումներ ուներ, եւ գեղեցիկ էին համարվում հունահռոմեական արվեստի վրա հիմնված մարմնի չափանիշները։ Մինչդեռ նույն շրջանում հայ արվեստագետները բավականին արհամարհական են վերաբերվում դրան եւ անցնում են ռեալիստական արվեստի ֆորմաներին, որովհետեւ իրենց հուզում էին հրատապ սոցիալական, քաղաքական խնդիրներ, իսկ ռեալիզմի միջոցով կարելի էր խոսել, օրինակ, ազգին սպառնացող խնդիրների մասին։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Հետո գալիս է մի ժամանակաշրջան, երբ որոշ արվեստագետներ դուրս են մնում պաշտոնական արվեստի տեսադաշտից, սկսում են առանձնացած աշխատել եւ օգտագործել մերկությունը՝ որպես անձնական հույզերին, հոգեբանական խնդիրներին անդրադառնալու միջոց»։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Վիգեն Գալստյանն ասում է, որ մերկության թեման հայկական մշակույթում գիտական վերլուծության չի ենթարկվել։ Ու այդ առումով ցուցահանդեսում բացահայտում են կին արվեստագետների թեմատիկ աշխատանքները։

 

«Կին արվեստագետները ներկայացնում են քաղաքական եւ իմացաբանական այլ հայացք թե՛ մերկությանը, թե՛ սեռական ցանկությանը, թե՛ կնոջ մարմնին։ Եթե տղամարդկանց նկարներում կինը ներկայացված է հիմնականում որպես հավաքական կերպար կամ անհատականություն չունեցող ցանկության օբյեկտ, ապա կանանց աշխատանքներում տեսնում ենք այդ անհատականության դրսեւորումը եւ հարաբերությունների վերադասավորումը։ Օրինակ՝ Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքներում կինը ոչ թե ցանկության առարկան է, այլ ցանկության կրողը, մի բան, որը մեր պատկերային արվեստում գրեթե չի երեւում։ Երբ Քնարիկ  Վարդանյանն ինքն իրեն բազմաթիվ անգամ նկարում է մերկ՝ հայելու դիմաց, նա հաստատում է, որ ոչ միայն կայացած անհատ է, որն ուզում է բացահայտել, հետազոտել ինքն իրեն, այլ նաեւ անվախ է հանդիսատեսի առջեւ»։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 2019 թվականը ստեղծված գործեր։ Բոլորը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից են։ Դրանցից 10-ը ցուցահանդեսի առիթով թանգարանին են նվիրաբերել ժամանակակից արվեստագետները կամ նրանց ընտանիքները։

 

Համադրողները ցուցահանդեսի համար ընտրել են միայն գրաֆիկական աշխատանքները, որովհետեւ վստահ են՝ գրաֆիկան թույլ է տալիս արվեստագետներին ազատ ու անկաշկանդ ստեղծագործել։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Գրաֆիկական գործերի զգալի հատվածը ստեղծվում է որպես աշխատանքային գործընթացի մաս։ Կարծես՝ արվեստագետի մտածելու գործընթացի մարմնավորումն է, որից հետո նրանք կարող էին անել քանդակ, գեղանկար կամ սահմանափակվեին էսքիզային աշխատանքներով։ Այս ձեւաչափում արվեստագետները հնարավորինս անկեղծ են, քանի որ շատ դեպքերում չկա այն պարտադրանքը, որ այս գործերը պետք է ցուցադրվեն կամ հանրայնացվեն, արվեստագետն առաջին հերթին իր համար էր ստեղծագործում»,-ասում է Վիգեն Գալստյանը։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Մերկի հանդերձները» բաց է լինելու մինչեւ 2023թ. հունիս։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին