Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ տարիների ընթացքում 1988 թվականին սկսված շարժումը միտումնավոր ենթարկվել է տարբեր քաղաքական խեղաթյուրումների:
Շարժման 35-ամյակին նվիրված «Կարմիր թել»-ի թողարկման ընթացքում Աշոտ Ոսկանյանը շեշտել է, որ 1988-ի Շարժումը մտածող մարդկանց շարժում էր, որում տեղ չկար պոպուլիզմի համար: Աշոտ Ոսկանյանը նաեւ արձանագրել է, որ Շարժման ընթացքում չհաջողվեց հասնել հասարակության իրական նորոգության:
Զրույցի թեմաները.
00:00 - սկիզբ
00:30 – Ղարաբաղյան շարժման ընկալումն՝ այսօր եւ 1988-ին
01:45 – Շարժումը սկսեց խեղաթյուրվել՝ երկու մոտեցում, երկուսն էլ սխալ
03:45 – երիտասարդները Շարժման մասին գրեթե ոչինչ չգիտեն
06:38 – մտածողների Շարժում է եղել
09:00 – Շարժմանը մասնակցելու մարդկանց շարժառիթները
15:20 – երիտասարդները՝ 1988-ին եւ 2018-ին
16:58 – «նոր որակի մարդ» vs. հասարակության նորոգության ձախողում
20:30 – ռոմանտիկները, պրագմատիկները եւ սրիկաները
22:00 – հասարակության դեգրադացման պատճառները
23:45 – արդյո՞ք պետք է պահպանել «Ղարաբաղ» կոմիտեի լեգենդը
26:31 – լինել ռացիոնալ՝ չի նշանակում անտեսել ժողովրդի անցած ճանապարհը
28:05 – առանց պատրաստության մտածելը վտանգավոր է
***
Կարմիր Թելի գործընկերն է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հանդիսացող CITY քոլեջը, որն առաջարկում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն բակալավրի եւ մագիստրոսի ծրագրով: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 093 909 349 հեռախոսահամարով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: