Օդաչու Հրաչյայի վերադարձը Հայաստան՝ Fly Arna-ի եռագույն թեւերով - Mediamax.am

exclusive
6428 դիտում

Օդաչու Հրաչյայի վերադարձը Հայաստան՝ Fly Arna-ի եռագույն թեւերով


Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Ավագյանը
Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչյայի համար կյանքն այլ ռիթմի մեջ է մտնում, երբ հագնում է օդաչուի համազգեստը: Ոչինչ եւ ոչ ոք իրեն չի կարող շեղել այդ ռիթմից: 20 րոպե թռիչքին պատրաստվելու համար, 40 րոպե՝ ճանապարհի. օդաչուի մոտ ամեն ինչ րոպեներով ֆիքսված է, ինչը թույլ է տալիս լիարժեք վայելել սիրելի աշխատանքը՝ օդանավակայան հասնելուց մինչեւ վայրէջք:

 

Հրաչյա Ավագյանն աշխատում է Fly Arna հայկական ազգային ավիաուղիներում: Տարբեր երկրների ավիաընկերություններում աշխատած օդաչուն ասում է՝ ազգային ավիաուղիներում աշխատելը հպարտություն է, ինչը մինչ այս իրականացրած ոչ մի թռիչքում չի զգացել: Մեդիամաքսի հետ զրույցում Հրաչյան պատմել է մասնագիտական ուղու եւ ազգային ավիուղիներում աշխատելու առավելությունների մասին:

 

Օդաչու դառնալու որոշումը

 

Մինչ օդաչու դառնալս ընտանիքում արդեն օդաչու ունեինք՝ հայրս, ով այդքան էլ մեծ ուրախությամբ չընդունեց, որ ես էլ ընտրեմ այս գործը (ժպիտով հիշում է Հրաչյան, խմբ.): 13 տարեկան էի, մի անգամ նրա ընկերների հետ թռչում էի Թբիլիսի, ինձ տարան օդաչուների խցիկ, մտա ու ժպիտս չկարողացա թաքցնել, չնայած, որ փորձում էի: Նստեցի նրանց մոտ, միջավայրին ծանոթացա, տեսա՝ ոնց են աշխատում, շփվում բորտուղեկցորդների եւ օդանավակայանի աշխատողների հետ: Անմոռանալի օր էր, այդ նույն ժպիտը դեմքիս եկա տուն ու ասացի՝ օդաչու եմ դառնալու: Մերոնք ասացին՝ չէ, ոնց կլինի, ինչ օդաչու:

Հրաչյա Ավագյանը Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ արդեն դպրոցն ավարտում էի, հայրս ասաց, որ համալսարանն ուզում ես ընդունվի, գնա սովորի, բացի՝ ավիացիայից: Տարբեր երկրների հինգ համալսարան էի ընդունվել, դրանցից ընտրեցի Լիտվայի համալսարաններից մեկը եւ գնացի սովորելու տնտեսագիտական ուղղվածությամբ: Համալսարանի շենքը Վիլնյուսի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին մոտ էր գտնվում եւ ամեն անգամ, երբ ինքնաթիռներ էի տեսնում գլխավերեւումս, մտածում էի՝ ի՞նչ եմ անում այստեղ, ես պիտի օդաչու դառնամ։ Ընդամենը երեք ամիս սովորելուց հետո, որոշեցի, որ պետք է համալսարանս փոխեմ։ Հայրս այդ ժամանակ առաջարկեց սիմուլյատորով թռիչք անցկացնել, հասկանալու՝ իսկապե՞ս ինձ դուրս գալիս է այդ գործը: Գնացինք, մտա օդաչուների խցիկ եւ էլի այն 13 տարեկանի ժպիտը եկավ դեմքիս: Հենց այդ ժամանակ էլ օդաչու դառնալու որոշումս վերջանականցավ:

 

Աշխատանքը եւ Fly Arna-ն

 

Կրկին Վիլնյուսում, բայց այս անգամ ընդունվեցի այնտեղ գործող ավիացիոն համալսարան: Սովորելուց, քննությունները եւ ուսումնական թռիչքները  հաջողությամբ հանձնելուց հետո վկայական ստացա:

Հրաչյա Ավագյանը Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկսեցի աշխատել Մոլդովայում գործող ավիաընկերությունում, որոշակի փորձ հավաքելուց հետո տեղափոխվեցի Հունաստան, հետո Մոսկվա, այնուհետեւ՝ Վիետնամ: Աշխատում էի վիետնամական Vietjet Air-ում, որը մեծ միջազգային կազմակերպություն էր եւ օդաչուներին առաջխաղացման բավականին լավ պայմաններ էր տալիս: Սակայն այդ ժամանակահատվածը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, նորմալ պայմաններում հասցրեցի աշխատել մոտ 6 ամիս, որից հետո սկսեց «լոքդաունը», շատ քիչ թռիչքներ էինք ունենում։

 

Հետ եկա Հայաստան եւ մոտավորապես 6 ամիս մտորումների, փնտրտուքների մեջ էի, թե որտեղ աշխատեմ: Հենց այդ ժամանակ տեղեկացա, որ հիմնվում է նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Air Arabia խմբի հետ միասին։ Նոր բացվող ընկերությունում աշխատանքի համար դիմելու առաջարկ ստացա։ Ազգային ավիաուղիներում աշխատելու ցանկությունս շատ մեծ էր, դիմեցի։ Շարժայից կանչեցին քննությունների, որոնք մի քանի փուլից էին բաղկացած եւ բավականին բարդ էին։

 

Քննություններին հաջորդեց հարցազրույցը, որը եւս նույնքան հագեցած էր։ Դրան հաջորդեց սիմուլյատորի քննությունը, արտակարգ իրավիճակների հետ կապված տարբեր վարժություններ, որոնց արդյունքում պարզ կդառնար, թե ինչպես կկարողանանք կառավարել նման իրավիճակները, ռիսկերը։ Այս ամենն անցնելուց հետո վերադարձա Երեւան եւ որոշ ժամանակ անց արդեն շնորհավորական նամակ ստացա, որ անցել եմ եւ մեկ ամսից նորից պետք է գնամ Շարժա՝ թրեյնինգների մասնակցելու: Ինձ հետ էին նաեւ հայրս ու ընկերս, որոնք եւս Fly Arna–ում աշխատելու համար անցնում էին նույն փուլերը։

Հրաչյա Ավագյանը Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թրեյնինգների շրջանը տեւեց շուրջ երեք ամիս, որոնց ընթացքում թե՛ դասասենյակային, թե՛ պրակտիկ պարապմունքներ ունեցանք: Այնուհետեւ մի քանի ամիս թռիչքներ իրականացրեցի Air Arabia-ում՝ իրենց փորձին ծանոթանալու, ընկերության ստանդարտներին համապատասխանելու համար եւ վերադարձա Հայաստան՝ արդեն ազգային ավիաուղիներով թռիչքներ կատարելու և ձեռք բերած փորձս ներդնելու համար։

 

Ազգային ավիաուղիներում աշխատանքը

 

Հայկական ազգային ավիաուղիներ ունենալու պահանջը հստակ կար: Տարբեր երկրներում աշխատելու ժամանակ ցանկությունս միշտ նույնն է եղել՝ մի օր աշխատել Հայաստանում: Երբ Fly Arna–ով առաջին թռիչքս ունեցա, անբացատրելի հպարտության զգացողություն կար մոտս, որ մինչ այս իրականացրածս ոչ մի թռիչքում չէի զգացել։

Հրաչյա Ավագյանը Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Հայաստանում չէի ապրում, շատ մեծ էր ցանկությունս, որ աշխատեմ եւ ապրեմ Հայաստանում՝ ընտանիքիս եւ ընկերներիս կողքին լինեմ, հնարավորություններիս չափով նպաստեմ մեր երկրի զարգացմանը։ Fly Arna-ի բացումը նպաստեց ոչ միայն դրան, այլեւ կյանքում շատ կարեւոր եւս մեկ որոշման կայացնելուն՝ Հայաստանում իմ ընտանիքը ստեղծելուն։

 

Առավելությունները

 

Fly Arna-ում աշխատանքը ոչ միայն օդաչուներիս, այլեւ ավիաուղիների ողջ անձնակազմին թույլ է տալիս աշխատանքային բարձր ստանդարտներ ունենալ։ Սա պայմանավորված է միջազգային ավիաընկերությունների խմբի անդամ լինելու առավելությամբ։ Ազգային ավիաուղիներ լինելով, Fly Arna-ն նաեւ Air Arabia խմբի անդամ է, ինչը թույլ է տալիս միջազգային փորձը բերել, տեղայնացնել եւ դնել հայկական ազգային ավիաուղիների հաջողության ամուր հիմքը:

Հրաչյա Ավագյանը Հրաչյա Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օդանավի անձնակազմի՝ օդաչուների եւ բորտուղեկցորդների կազմում տարբեր երկրների ներկայացուցիչներ կան, որոնք նույնպես շատ մեծ փորձ ունեն: Սա եւս շատ կարեւոր է, քանի որ փորձով կիսվելն ավիացիայում օգնում է մշտապես կրթվել, զարգանալ։ Air Arabia խմբի անդամ լինելու ևս մեկ առավելություն է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Շարժայում փորձառու օդաչուների եւ ավիացիայի ոլորտի այլ բարձրակարգ մասնագետների կողմից վերապատրաստում անցնելը: Շատ ուրախ եմ, որ մեր ազգային ավիաուղիները հետեւում է միջազգային ստանդարտներին, զարգանում եւ մեզ միշտ աճելու ու կրթվելու հնարավորություն է տալիս:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին