Փետրվարի 18-ին կկայանա Newmag Winter Fest 2023 փառատոնը - Mediamax.am

1677 դիտում

Փետրվարի 18-ին կկայանա Newmag Winter Fest 2023 փառատոնը


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 18-ին կայանալու է Newmag հրատարակչության Newmag Winter Fest 2023 փառատոնը:

2023-ին լրանում է հրատարակչության 5-ամյակը: 2018-ից ի վեր Newmag-ը ներկայացրել է 100 անուն գիրք, որոնցից մի քանի տասնյակը բեսթսելերներ են դարձել:

 

Փետրվարի 18-ին ժամը 12:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ սրահում» կազդադարվի փառատոնի սկիզբը:

 

Տարվա ընթացքում գրքի ու ընթերցանության հանրայնացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով Newmag-ը հուշագրեր կստորագրի «Զանգակ» և «Արտբրիջ» գրախանութների հետ եւ կազդարարի երեք նոր մատենաշարերի մասին։

 

«Հուն» մատենաշարով և Մայր Աթոռի հետ գործակցությամբ կներկայացվեն քրիստոնեության և հավատի մասի գրքեր, «Երազ Պրոջեքթս» ընկերության հետ հրատարակչությունը կներկայանա մանկական մատենաշարով, իսկ Գյուլբենկյան հիմնադրամի հետ կհրատարակվեն ժամանակակից հոգեբանության մասին գրքեր։

 

Փառատոնի գլխավոր հյուրը կլինի իր գրքի հայերեն հրատարակության համար Հայաստան ժամանած արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը: Winer Fest-ում ներկայացվելու է նրա «Ռոջավա» վեպը:

 

Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաեւ Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» դետեկտիվային վեպը, Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս» բեսթսելերի պատկերազարդ տարբերակը՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը, Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը:

 

Կներկայացվի «Մինասյան» մատենաշարով լույս տեսած պատմաբան Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը:

 

Ձմեռային փառատոնին տեղի կունենա նաև «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը: Գրական նոր էջը «Ինքնագիրն» ու Newmag-ը բացում են համատեղ ջանքով ու 10-րդ համարն ունի հստակ թեմա՝ պատերազմ:»,

 

«Քննարկումների սրահում» տեղի կունենա պանելային 3 հանդիպում.

 

 «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»,

 

 «Խավիարային դիվանագիտություն. Սկանդալային զեկույցի հետքերով»,

 

 «Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»։

 

Newmag Winter Fest 2023 ընթացքում գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին