Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը:
Զիլան Տիգրիսը Դիարբեքիրում 3 օր մնացել է փլատակների տակ եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Զոհվել է նաեւ նրա ամուսինը:
Լրագրող Սոֆիա Հակոբյանի վկայությամբ, Զիլան Տիգրիսը մեծ երազանք ուներ՝ Հայաստանում հանդես գալ համերգով, որն այդպես էլ իրականություն չդարձավ:
















