ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել - Mediamax.am

1456 դիտում

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարեն Քեռյանը հրապարակել է վարչապետին ուղղված դիմումը, որտեղ նշված է, որ հրաժարականի պատճառը «բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունն է»:

 

Կարեն Քեռյանն այսօր հայտնել է, որ «մանրամասները հաջորդիվ կներկայացնի»:

 

Նա ԲՈԿ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2021թ. մարտին:

 

Կարեն Քեռյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, դասախոսում է Երեւանի պետական եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին