«Զուգահեռ կյանք»՝ կյանքը պատերազմի ֆոնին - Mediamax.am

1440 դիտում

«Զուգահեռ կյանք»՝ կյանքը պատերազմի ֆոնին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղինակ Ղազարյանը
Վաղինակ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստանիսլավ Օստրոուսը
Ստանիսլավ Օստրոուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Ամիրյանը
Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատերինա Մոսկալյուկը եւ Նազիկ Արմենակյանը
Կատերինա Մոսկալյուկը եւ Նազիկ Արմենակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Արմենակյանը
Նազիկ Արմենակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմի մասին խոսելիս՝ առաջին հերթին ռազմական գործողություններ, զինվորներ, պատերազմական թեժ կետեր են աչքի առջեւ պատկերվում: Թիկունքում տագնապ է, անհանգստություն, վախ, սպասում: Բայց պատերազմի երկարելու հետ մարդիկ սկսում են հարմարվել այդ ռիթմին ու կյանքն էլ հարմարեցնել ստեղծված իրականության հետ:

 

ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է հայ եւ ուկրաինացի լուսանկարիչների «Զուգահեռ կյանք» խորագրով ցուցահանդեսը: 8 լուսանկարիչներ ներկայացրել են պատերազմի ֆոնին ընթացող կյանքի պատկերները: Ցուցահանդեսը կազմակերպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը՝ 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի հետ համատեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փորձում ենք այս ցուցահանդեսն առավելագույն կերպով անջատել քաղաքականությունից եւ ցույց տալ երկու ժողովրդի, երկու երկրներում ապրող մարդկանց կյանքը պատերազմի ընթացքում: Մենք հասկացանք, որ մարդկանց ապրումները, առօրյա կյանքը, դիմադրելու ձեւերն ու նույնիսկ նարատիվները շատ անգամ նույնն են:

 

Մենք ընտրել ենք այն լուսանկարիչներին, որոնք պատկերում են ոչ թե պատերազմը, ոչ թե ռեպորտաժային նյութեր են անում, որովհետեւ չենք ուզում պատերազմի սարսափը ցույց տալ, այլ՝ ընթացող առօրյա կյանքը՝ պատերազմի ժամանակ. ինչպես են մարդիկ հարմարվում, իրենց առօրյան վերադասավորում պատերազմական ռիթմին համապատասխան: Այդ զուգահեռ կյանքն էինք ուզում ցույց տալ մեր երկու երկրներում»,- ասում է ցուցահանդեսի համադրող Տիգրան Ամիրյանը:

Տիգրան Ամիրյանը Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեկտեմբերի 12-ին ցուցահանդեսի բացմանը հաջորդել է հայ եւ ուկրաինացի լուսանկարիչների մասնակցությամբ հանրային քննարկումը:

 

Ստանիսլավ Օստրոուս. «Ամենադժվարը նկուղներում ապրող երեխաներին տեսնելն էր»

 

Երբ սկսվեց պատերազմը, ես Խարկովում էի ապրում: Փետրվարի 24-ին Խարկովի քաղաքային պատկերասրահում ցուցահանդեսի բացում էինք անելու: Ծանր ձեռագործ աշխատանքներ կային, ու փետրվարի 23-ը բավականին դժվար նախապատրաստական օր էր: Վերջապես ավարտեցինք, ու շատ գոհ, որ ամեն ինչ ստացվեց, մի շիշ գինի վերցրեցինք, գնացինք տուն՝ սպասելով հաջորդ օրվա բացմանը: Բայց փետրվարի 24-ին ցուցահանդեսի փոխարեն հայտնվեցինք բոլորովին այլ իրականությունում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խարկովի շրջանը կրակի տակ էր, անհրաժեշտ էր հավաքել իրերն ու հեռանալ տնից: Տեղափոխվեցինք արվարձան ու մի քանի ամիս ապրեցինք այնտեղ:

 

Քաղաքում նկարահանումներ անելու համար թույլտվություն էր պետք: Մոտ մեկ ամիս անց կարողացա հավատարմագիր ստանալ: Բայց նույնիսկ այդ պարագայում դժվար էր լուսանկարել. պարբերաբար տանում էին ոստիկանություն, ճշտում՝ ով ենք, ինչի համար ենք նկարում: Հատկապես իմ դեպքում ավելի դժվար էր, որովհետեւ պահանջում էին ցույց տալ նկարածս կադրերը, իսկ ես ժապավենի վրա եմ նկարում:

Ստանիսլավ Օստրոուսը Ստանիսլավ Օստրոուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջնագիծ գնալու թույլտվություն չկարողացա ստանալ ու շարունակեցի նկարել քաղաքում: Շատ դժվար էր տեսնել փողոցում ընկած դիակները: Կամավորների հետ եղել եմ նոր ազատագրված տարածքներում ու տեսել օկուպացիայի պայմաններում ապրած մարդկանց: Նրանց մեջ հոգեկան շատ լուրջ խանգարումներ ունեցողներ կային:

 

Բայց ամենադժվարը նկուղներում ապրող երեխաներին տեսնելն էր: Ցուցահանդեսին ներկայացրել եմ մի քանի այդպիսի լուսանկար: Այդ երեխաները նկուղում էին պատերազմի սկզբից, ու կարծում եմ՝ մինչեւ հիմա էլ այնտեղ են: Մենք նրանց խաղալիքներ, քաղցրավենիք էինք տարել: Ուրախանում էին, բայց դեմքերին ուրախություն չկար: Հասուն դեմքեր էին:

 

Նազիկ Արմենակյան. «Ես հետեւանքային լուսանկարիչ եմ»

 

Ես շատ վաղուց որոշել եմ, որ պատերազմ չեմ լուսանկարելու, որովհետեւ դա լուսանկարչության մեջ կոնկրետ ժանր է, պահանջում է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական պատրաստվածություն, մանավանդ՝ ֆիզիկական: Դա նշանակում է, որ դու զինվորականի նման պիտի կարողանաս վազել, թաքնվել, հագնել ծանր զրահաբաճկոնը, աշխատել եւ նաեւ որպես մարդ՝ չլինել՝ չհուզվել, չկոտրվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

44-օրյա պատերազմի ժամանակ ես ուղղակի ի վիճակի չէի ոչինչ անել, որովհետեւ տղաս էր այնտեղ: Որպես լուսանկարիչ՝ ես ընդհանրապես չէի մտածում: Այստեղ նաեւ այդ դիլեման կար. դու ամբողջ կյանքում մի մասնագիտությամբ ես զբաղվել, փորձառություն ունես, ու գալիս է այն պահը, որ կարող ես քո մասնագիտական կարողությունն օգտագործել, բայց այդ ժամանակ դու մայր ես, շատ մոտիկ է քեզ այդ կորուստի հարցը, դու կարող ես կորցնել ոչ թե քո աշխատանքը, այլ՝ քո երեխային:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն մարդիկ, ովքեր գտնվում են հենց պատերազմական արհավիրքի մեջ, լինեն սովորական քաղաքացիներ, թե՝ զինվորականներ, լրիվ ուրիշ փորձառություն եւ ուրիշ վիճակ են ապրում, քան այն մարդիկ, ովքեր հետեւում են այդ նորություններին կամ փորձում են վավերագրել:

 

Պատերազմները լինում են, անցնում են, լուսանկարներն արվում են, դառնում են պատմություն, հիշողություն, փաստում են՝ ինչ է կատարվել, բայց ամենացավալին տեղի է ունենում սովորական մարդկանց հետ՝ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո:

Նազիկ Արմենակյանը Նազիկ Արմենակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հետեւանքային լուսանկարիչ եմ: Ես նորությունների դաշտում շատ եմ աշխատել, բայց ինձ համար այլեւս շատ դժվար է լինել իրադարձության մեջ: Իրադարձությունները շատ արագ են տեղի ունենում, ես կարողանում եմ, իրոք, լավ կողմնորոշվել, հասկանալ՝ ինչը լավ ցույց կտա իրականությունը, բայց դա իմ մտածելու ձեւը չէ: Ի վերջո, պետք է լինեն մարդիկ, ովքեր վերլուծում են, հետազոտում են՝ ինչո՞ւ էդպես եղավ, բա ի՞նչ անենք, որ էդպես չլինի: Օրինակ՝ մինչեւ հիմա մենք չենք բացահայտել, որ, այո՛, սպիտակ ֆոսֆոր էր օգտագործվում: Ես մի ամբողջ պատմություն արեցի այդ մասին ու դեռ չեմ ավարտել. բա ո՞վ պետք է էդ ամեն ինչն ապացուցի:

 

Լուսանկարչությունը մի կողմից խնդիրները վիզուալիզացնելու, պատկերով ցույց տալում, մյուս կողմից հարցերը բարձրացնելու ձեւն է:

 

Վաղինակ Ղազարյան. «Պատերազմի պատկերներն իմ մտքում միախառնված են, փազլի պես կտոր-կտոր հավաքված»

 

Պատերազմի պատկերներն իմ մտքում միախառնված են, փազլի պես կտոր-կտոր հավաքված: Հիվանդանոցում նկարելիս՝ պատերազմն ուրիշ կերպ ընկալեցի, թիկունքում՝ այլ կերպ, առաջնագծում՝լրիվ տարբեր: Մարտակերտը, Ստեփանակերտի գերեզմանոցը, ՀՈՊ-ի աշխատանքը, տագնապի ձայները, պայթյունները, հիվանդանոցները, անտեր շներն ու մյուս կենդանիները, այդ ամբողջը տպավորություններ են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիվանդանոցում մարդը մենակ պառկած է՝ ո՛չ անուն կա, ո՛չ ազգանուն, ո՛չ մոտը եկող, իհարկե, իր համար ամեն բան անում էին, բայց ինքը մենակ էր: Այդ պատկերը պատերազմին ավելի մոտ էր: Հողերը հանձնելը, տները լքելը, վառելը փազլի մի ուրիշ կտորն է:

 

Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով

Փաստաթղթի ստորագրումից հետո վերադառնում ես սահմանագծին՝ Խրամորթ, Սարուշեն, Շուռնուխ, Կարմիր Շուկա, ու տեսնում ես մարդկանց, որոնք չգիտեն՝ կմնա՞ն այդտեղ, թե՝ չէ, կկորցնե՞ն իրենց տունը, թե՝ չէ: Դա էլ խճանկարի մի ուրիշ հատված է:

Վաղինակ Ղազարյանը Վաղինակ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, այդ տարածքում ապրող մարդիկ պատերազմի ազդեցությունն ավելի ուժեղ զգում են պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ որոշակի ընթացքի մեջ ես, էլի դժվար է, բայց չգիտես՝ ինչպես կավարտվի: Բայց երբ գնում ես թիկունք ու առերեսվում հետեւանքներին, տեսնում ես՝ ինչքան են մարդիկ փոխվել, հավատքը, մինչեւ պատերազմը իրենց ունեցած նպատակները լրիվ փոխվել են, հիմա ուրիշ խնդիրներ ունեն, խարխլված է նրանց իրավունքը՝ ապրելու այն տարածքում որտեղ ծնվել ու մեծացել են, ու անընդհատ անորոշություն:

 

Որովհետեւ թիկունքը թույլ է, Հայաստանը մենակ է, ու այդ մենակությունը մարդկանց էլ է փոխանցվում: Բայց գուցե դա դրական կողմեր էլ ունի, որ վերջապես մենք մեզ հասկանանք: Թեեւ ներքին ռեսուրսի համախմբում էդպես էլ չեղավ:

 

Կատերինա Մոսկալյուկ. «Որոշեցի, որ ֆոտոխցիկն ինձ կօգնի հաղթահարել այս իրավիճակը»

 

Ես 10 տարեկան աղջկաս հետ եմ ապրում: Երբ սկսվեց պատերազմը, հասկացա, որ պետք է խուճապի չմատնվեմ, ցույց չտամ, թե ինչքան սարսափելի է: Ամեն ինչ ներսումս թաքցրեցի ու որոշեցի, որ ֆոտոխցիկն ինձ կօգնի հաղթահարել այս իրավիճակը, որովհետեւ աշխատելիս՝ ուշադրությունդ շեղվում է: Ես լրագրող եւ վավերագրող լուսանկարիչ եմ: Մինչեւ պատերազմը գրում էի սոցիալական թեմաներով, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց խնդիրների մասին: Պատերազմը կրկնապատկել էր նրանց տրավմաները:

Կատերինա Մոսկալյուկը եւ Նազիկ Արմենակյանը Կատերինա Մոսկալյուկը եւ Նազիկ Արմենակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի երկրորդ օրվանից սկսեցի լուսանկարել: Ապրում եմ Լվովում, այնտեղ նկարելու շատ բան կար՝ մեծ թվով մարդիկ տեղափոխվում էին, անտուն մնացած մարդկանց համար ապաստարաններ էին պատրաստվում, կայարանները լեցուն էին, գիշերօթիկ դպրոցներից երեխաներին էին տարհանում: Ամեն պատմություն ցավ է՝ մեկը երեխային է կորցրել, մյուսի ամուսինն առաջնագծում է, ինչ-որ մեկը տունն է կորցրել, մեկը՝ սիրած գործը, մարդկային ցավը շատ-շատ է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լվովում մի կայազորային եկեղեցի ունենք, որտեղ զոհված զինվորներին են հուղարկավորում: Շատ եմ նկարել այդ արարողությունները, որովհետեւ ինձ թվում է, որ շատ կարեւոր է պահպանել հիշողությունը յուրաքանչյուրի մասին: Շատ դժվար է, երբ թաղմանը մասնակցում են երեխաներ, որոնք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, ուզում են խաղալ, խոսել: Հիշում եմ՝ մի զինվորի թաղում էի նկարում, երկու դուստր ուներ: Կրտսերը նստել էր դագաղի կողքին ու չէր կարողանում ձեռքից բաց թողնել հոր լուսանկարը: Ես որսացի այն պահը, երբ ուր որ է՝ չէր կարողանալու արցունքները զսպել ու արտասվելու էր: Այդ պահերին շատ դժվար է արցունքներդ թաքցնելը, բայց այդ ժամանակ ֆոտոխցիկն ինձ համար պատնեշ է դառնում, որովհետեւ թույլ է տալիս մտածել ռակուրսի ընտրության, քան՝ իրականության մասին:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին